Ինչու՞ են մարդիկ վիճելիս գոռում - 12 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 12 » Ինչու՞ են մարդիկ վիճելիս գոռում
17:43
Ինչու՞ են մարդիկ վիճելիս գոռում

Քեմբրիջի համալսարանի հոգեբան պրոֆեսորներից մեկը մի անգամ իր ուսանողներին հարցրեց.

-Ինչու՞ են մարդիկ վիճելիս  սկսում գոռալ:

-Որովհետև կորցնում են իրենց հանգստությունը,- ասաց մի ուսանող:

-Բայց ինչու՞ են գոռում, երբ  գտնվում են հենց իրար մոտ,- հարցրեց պրոֆեսորը,- չե՞ն կարող իրար հետ ցածր խոսել: Ինչու՞ գոռալ, երբ ջղայնացած ես:

Ուսանողները առաջարկում էին պատասխանների իրենց տարբերակները, բայց ոչ մեկի պատասխանը չբավարարեց ուսուցչին և վերջում ուսուցիչը բացատրեց:

-Երբ մարդիկ չեն հասկանում իրար և կռվում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Եվ որպեսզի հաղթահարեն այդ հեռավորությունը և լսեն միմյանց, նրանց անհրաժեշտ է լինում բղավել: Ինչքան շատ են նրանք ջղայնանում, այնքան շատ են նրանք գոռում:

-Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ նրանք սիրահարվում են:  Նրանք չեն , ընդհակառակը սկսում են ավելի ցածր խոսել: Որովհետև նրանց սրտերը շատ մոտ են գտնվում և «հեռավորությունը» նրանց միջև շատ փոքր է: Իսկ երբ ավելի ուժեղ են սիրահարվում, ի՞նչ է լինում,-հարցրեց ուսուցիչը,- չեն խոսում, պարզապես շշնջում են իրար ականջի և ավելի են մոտենում իրենց սիրուն:

Իսկ վերջում նույնիսկ շշուկով են սկսում խոսել իրար հետ: Նրանք  միայն նայում են միմյանց և ամեն ինչ հասկանում առանց բառերի: Այդպես լինում է, երբ երկու սիրահարներ իրար կողքի են լինում:

Ուրեմն, եթե դուք վիճում եք միմյանց հետ, թույլ մի տվեք, որ ձեր սրտերը հեռանան իրարից: Մի արտահայտեք այնպիսի բառեր, որոնք ավելի կհեռացնեն ձեզ իրարից, որովհետև մի օր հնարավոր է այնպես հեռանաք և ձեր միջև եղած անդունդը այնքան խորը լինի, որ էլ չկարողանաք մոտենալ:



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1127 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.4/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 gbbv • 15:46, 18.07.2012
xd 8 8 8 xd xd xd xd
avatar
2 ?????? • 21:10, 20.07.2012
Shat xorimast bacatrutyun uner.... isk ete ankexcanam apa kasem es inqs unem hogebani kariq
ComForm">
avatar