Ինչու՞ են լալիս կանայք - 13 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 13 » Ինչու՞ են լալիս կանայք
16:06
Ինչու՞ են լալիս կանայք
Փոքրիկ տղան հարցնում է մորը.<< ԻՆչու՞ ես լալիս>>: -Որովհետև ես կին եմ: -Ես չեմ հասկանում: Մայրը գրկեց տղային և պատասխանեց.<>: Ապա տղան հարցրեց հորը.<>: -Բոլոր կանայք երբեմն առանց պատճառի լալիս են,-ահա այն ինչ կարողացավ պատասխանել հայրը որդուն: Տարիներ անցան, տղան հասուն տարիքում դեռ չէր դադարում մտածել այդ հարցի շուրջ, թե <>: Վերջապես նա հարցրեց Աստծուն և Աստված պատասխանեց.
_ Կնոջը ստեղծելիս ես ցանկացա, որ նա կատարյալ լինի:
Ես կնոջն այնքան ուժեղ ուսեր տվեցի, որպեսզի կարողանա ուսերով պահել ողջ աշխարհը, միևնույն ժամանակ այնքան քնքուշ,մեղմ , որ կարողանա պահել մանկան նուրբ գլխիկը:
Ես կնոջն այնքան ուժեղ հոգի տվեցի, որ կարողանա հաղթահարել երկունքի և բոլոր ցավերը:
Ես կնոջն այնքան ուժեղ կամք տվեցի, որ նա կարողանա առաջ գնալ այն ժամանակ երբ մյուսները վայր կըկնեին, որ կարողանա հոգ տանել ընկածների, հիվանդների, հոգնածների մասին առանց տրտնջալու:
Ես կնոջն այնքան բարություն տվեցի, որ ցանկացած պայմաններում սիրի զավակներին, անգամ երբ նրանք նեղացնում են իրեն:
Ես կնոջն այնքան ուժ տվեցի, որ կարողանա ամուսնուն աջակցել ու կողքին լինել անկախ նրա թերություններից:

Ես կնոջն ստեղծեցի տղամարդու կողից, բայց նրա համար, որ պաշտպանի տղամարդու սիրտը:
Ես կնոջն իմաստնություն տվեցի հասկանալու այն, որ լավ ամուսինը երբեք դիտավորությամբ ցավ չի պատճառում կնոջը, բայց երբեմն փորձում է կնոջ ուժը և վճռականությունը` միշտ իր կողքին կանգնելու առանց տատանման:
Եվ վերջապես, ես կնոջը տվեցի արցունքներ… տվեցի իրավունք արցունք թափել երբ և որտեղ դրա կարիքը լինի…
Եվ դու, իմ որդի, պետք է հասկանաս, որ կնոջ գեղեցկությունը նրա հագուստի կամ սանրվածքի մեջ չէ:
Կնոջ գեղեցկությունը նրա աչքերի մեջ է, որոնք բացում են դեպի սիրտը տանող դուռը. այն վայրը, որտեղ ապրում է սերը:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1081 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 MERIKO • 20:40, 14.01.2013
bg11 bg11 bg11 bg11 bg12 bg12
ComForm">
avatar