Ինչու՞ չի կարելի երեխաներին ստիպել ուտել - 2 Մայիսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 2 » Ինչու՞ չի կարելի երեխաներին ստիպել ուտել
23:43
Ինչու՞ չի կարելի երեխաներին ստիպել ուտել

Ստիպել երեխաներին ուտել, եթե նրանք չեն ցանկանում, ոչ մի դեպքում չի կարելի: Ինչպես նշում են հոգեբան Արմինե Փաշայանն ու դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, անընդհատ երեխայի ուշադրությունը սննդի վրա հրավիրելը կարող է հանգեցնել սննդակարգային վարքագծի խախտումների եւ, որպես հետեւանք, ավելորդ քաշի գոյացմանը: Ինչպես նշում են հոգեբանն ու դիետոլոգ-էնդոկրինոլոգը, երեխաներն ի սկզբանե սննդից հոգեբանական կախում չունեն , եւ ավելորդ քաշը նրանց մոտ կարող է ի հայտ գալ ծնողների ազդեցությամբ ձեւավորված վնասակար սովորությունների պատճառով: Հասմիկ Աբովյանի խոսքով՝ ծնողներից շատերը, ցավոք, չգիտեն, ինչպես է պետք դաստիարակել երեխաներին եւ սխալ են վերաբերվում նրանց՝ օրինակ, ստիպելով նստած մնալ սեղանի մոտ այնքան ժամանակ, մինչեւ նրանք չուտեն այն ամենը, ինչ կա ամանի մեջ: Բժիշկը հիշեցրեց, որ ոչ մի կենդանի օրգանիզմ չի կարող գոյատեւել առանց սննդի, եւ երեխան այս առումով բացառություն չէ: Եթե երեխան քաղցած է, նա ինքը անպայման մի բան կուտի: Իսկ եթե նա չի ուտում, դա նշանակում է, որ նա սոված չէ, կամ էլ տվյալ մթերքն այդ պահին պետք չէ նրա օրգանիզմին: Երեխան, մասնագետի խոսքով, ավելի մոտ է բնությանը, եւ նրա օրգանիզմը ավելի լավ գիտի, ինչի կարիք ունի տվյալ պահին: Եթե ծնողները չմիջամտեն երեխայի սննդակարգին եւ նրա մոտ սխալ կարծրատիպեր չձեւավորեն, ամեն ինչ լավ կլինի, եւ ավելորդ քաշ ի հայտ չի գա: Դիետոլոգ-էնդոկրինոլոգի խոսքով՝ նույնիսկ 6-ամսականներին չի կարելի ստիպել ուտել: Այդ տարիքից սկսած՝ ցանկալի է երեխային ոչ միայն կրծքով կերակրել,այլ նաեւ այլ մթերքներով, սակայն, միեւնույն է, պետք չէ ստիպողաբար կերակրել երեխաներին: Ավելի լավ է՝ սպասել մեկ կամ երկու շաբաթ եւ նորից փորձել նրան առաջարկել նրա համար նոր սնունդը:


 http://med.news.am/arm/news/5981/inchu-chi-kareli-erekhanerin-stipel-utel.html

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 491 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar