Ինչու՞ - 18 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 18 » Ինչու՞
15:58
Ինչու՞

Ինչու՞ չեմ կարող ես մոռանալ քեզ,
Ինչու՞ եմ լալիս և թախծում անվերջ,
Ինչու՞ է հոգիս տառապում, այրվում,
Եվ վշտիս բոցը առկայծում անշեջ:
Սաստկալի ցավից սիրտս է կանչում,
Ուզում է գոռալ, էլ չի ամաչում,
Հոգնել է անվերջ և միշտ լռելուց.
Եվ ուժգին սերը թաքուն պահելուց:
Ես համբերում եմ, և էլ չեմ լացում,
Բայց սիրտս նորից իրենն է ասում,
Նա չի համբերում և չի էլ սպասում,
Այլ իր վշտերը թաղել է ուզում:
Բայց ես լռում եմ,ուզում եմ սպասել,
Ուզում եմ ապրել այս կյանքս ջահել,
Ուզում եմ վիշտը իմ թաքուն պահել,
Ավա՜ղ, անզոր եմ սրտին թելադրել:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 1130 | Ավելացրեց: FOREVER | Գնահատական: 4.3/10
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar