Ինչո՞ւ ենք մոռանում երազները - 3 Հունիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 3 » Ինչո՞ւ ենք մոռանում երազները
16:10
Ինչո՞ւ ենք մոռանում երազները

Արթնանալուց 5 րոպե հետո մենք արդեն չենք հիշում մեր երազների նույնիսկ կեսը, իսկ 10 րոպե հետո, դժվար թե կարողանանք հիշել անգամ դրանց 10%: Մարդկանց 68%- ը հավատում է, որ երազները կարող են կանխորոշել ապագան, սակայն կան մարդիկ, ովքեր չեն էլ հիշում իրենց երազները: Բոլորն են երազներ տեսնում:

  

Եթե երազները չեք հիշում` մեղավորը Ձեր ուղեղն է, մասնավորապես տեմպորոպարիետալ հատվածը, որն օգնում է վերամշակել ինֆորմացիան: Այս հատվածը զգալի ակտիվ է այն մարդկանց մոտ, ովքեր լավ են հիշում իրենց երազները և հենց այս ակտիվության շնորհիվ է երազը կոդավորվում հիշողության մեջ: Երազները վատ հիշող մարդիկ նաև ավելի քիչ են կենտրոնացած արտաքին ազդակների վրա, քան լավ հիշողները: Պարզվել է՝ երազները հիշող մարդիկ նաև հաճախ են արթնանում գիշերվա ընթացքում հնարավոր է այն պատճառով, որ նրանց ուղեղն ավելի զգայուն է ձայնային ազդակների հանդեպ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Բոլոր մարդիկ (բացառությամբ ուժեղ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց) երազներ տեսնում են, սակայն կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են դրանք տեսնում: Տղամարդիկ հիմնականում տեսնում են նույն սեռի ներկայացուցիչներին, իսկ կանայք հավասար քանակությամբ՝ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց: Մարդկանց մոտ 12% տեսնում են միայն սև-սպիտակ երազներ: Մնացած բոլորը տեսնում են գունավոր երազներ:


 Նյութի աղբյուրը` OpenBlog.am

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 817 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar