Կարմիր թելը` կապված դաստակին, ապահովում է տիրոջը պաշտպանությամբ` հիվանդություններից, անհաջողություններից և վատ աչքից: Թելը պետք է բրդյա լինի. բուրդը ոչ միայն վանում է բացասական էներգիան, այլ նաև ունի բուժիչ հատկություն: Բուրդը նպաստում է հոդերի վնասվածքների վերացմանը և մաշկի վերականգնմանը, դրա համար մարդիկ վաղ ժամանակներից կապում էին բրդյա թել` իրենց առողջությունը վերականգնելու նպատակով: Կապելով հանգույց, մտովի արտասանեք, թե ինչ նպատակով եք դա անում: Նախօրոք մտածեք, թե կոնկրետ ինչ եք ուզում ստանալ հուռութքից: Հանգույցների միջև տարածություն թողեք` ոչ պակաս 1սմ-ից, այլապես դրանք կսկսեն փոխազդեցություն գործել իրար վրա և կթուլացնեն կարմիր թելի ընդհանուր ուժը: Եթե որոշակի ժամանակ անց Դուք հայտնաբերում եք կարմիր թելի կորուստը, նշանակում է, որ այն գերհագեցել է բացասական էներգիայով, չթողնելով դրան Ձեզ մոտիկ, և ամբողջովին կատարել է իր ֆունկցիան: