Ինչո՞ւ են ձմռանը ավելի «դժվարությամբ» սիրահարվում - 10 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 10 » Ինչո՞ւ են ձմռանը ավելի «դժվարությամբ» սիրահարվում
19:59
Ինչո՞ւ են ձմռանը ավելի «դժվարությամբ» սիրահարվում

«Ձմեռը կարող է մեծ փորձություն լինել սիրահարների հարաբերությունների համար: Չնայած ձմռան փաթիլներին, որոնք կարող են ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել սիրահարների համար, զույգերը երկու անգամ ավելի շատ են մտածում հարաբերությունները խզելու մասին: Դա հատկապես տեղի է ունենում Սուրբ ծննդյան տոնի և սիրահարների տոների միջև ընկած ժամանակահատվածում: Ըստ փորձագետների՝ պատճառը հուզական բարձր ճնշումն է: Ուսումնասիրության արդյունքում նրանք նաև պարզել են, որ գլխավոր պատճառը սթրեսն է, որն էլ էներգիայի նվազման հետևանք է: Ցուրտ եղանակ, հիմնականում մռայլ օրեր… Մենք երկար ժամանակ ենք անցկացնում չորս պատերի ներսում: Ձմռանը մենք նաև արևի լույսի պակաս ենք զգում, որը բարձրացնում է սերոտոնինի մակարդակը, ինչն էլ համարվում է երջանկության հորմոն և կարգավորում է մեր տրամադրությունը: Այդ իսկ պատճառով ձմռանը սովորաբար մռայլ ենք և տխուր»: Գրում էwww.ostrovlubvi.com-ը:   «Մենք բնական միտում ունենք դեպի հարուստ ածխաջրերով մթերքներ, ալկոհոլ: Այդպիսիով մենք փորձում ենք բարձրացնել մեր տրամադրությունը և լրացնել արևի բացը»,-ասում է «Բարձր տրամադրության դեղամիջոցը» գրքի հեղինակ Ջուլիա Ռոսսը: Ջուլիա Ռոսսը նաև նշում է՝ եղանակի պատճառով հաճախ մարդկանց թվում է, թե իրենք պակաս գրավիչ են դարձել և այդ համոզմունքն էլ հանգեցնում է նրան, որ իսկապես նրանք ոչինչ չեն անում սեքսուալ լինելու համար: Դա էլ իր ազդեցություն է թողնում սիրո վրա. մարդիկ ավելի դժվարությամբ են սիրահարվում ձմռանը: «Եթե ձմռանը Ձեզ սիրահարվել են կարմիր թշերով, ապա դա իսկակաս սեր է», -ասում է հումորը:  Ձմռանը մարդիկ տաք են հագնվում՝ մեծամասամբ չկարողանալով ընդգծել իրենց բարեմասնություններն այնպես, ինչպես ամռանը: Իսկ ցուրտ և խոնավ եղանակը, ձյան փաթիլները հաճախ փչացնում են մեր սանրվածքը: Եթե ամռանը սիրահարները շատ ժամանակ են անցկացնում այգիներում, ապա նույնը չի կարելի ասել ձմռան մասին: Այնուամենայնիվ, միայն գրավչությունը չէ, որ սիրո գրավականն է: Ձմռանը սիրահարվողների թիվը ևս քիչ չէ: 22-ամյա Լիլիթը ևս սիրահարվել է ձմռանը՝ հունվար ամսին: «Մի քանի օրով գնացել էի հորաքրոջս տուն: Նա գյուղում է ապրում: Խանութ գնալիս հանդիպեցի ընկերոջս»,-չցանկանալով մանրամասնել՝ Լիլիթը նշեց՝ ոչ թե եղանակը, այլ մարդու տեսակն է որոշում նրա սիրահարվելու կամ չսիրահարվելու հանգամանքը. «Եթե մարդը պասիվ մարդ է, բծախնդիր է, մշտապես բողոքող, անգամ ամռանը չի կարող սիրահարվել: Եթե ցուրտ եղանակ է, դա դեռ չի նշանակում, որ քո հոգին ցուրտ է, հակառակը՝ այն տաքացնելու համար լավագույն միջոցը սիրահարվելն է»: Այնուամենայնիվ, Լիլիթը համաձայն է, որ ձմռան եղանակը ազդում է սիրային հարաբերությունների վրա. «Ուղղակի օրերն ավելի շուտ են մթնում, երբեմն դու ստիպված ես լինում ավելի քիչ ժամանակ անցկացնել սիրելիիդ հետ, որ հասցնես դասերդ անել:   Համաձայն եմ այն կարծիքի հետ, որ ձմռանն ավելի տխուր ես լինում, ինչ էլ ազդում է սիրային հարաբերությունների վրա, բայց սիրող մարդը նաև ներող է, համբերատար և զիջող»,ասում է նա: 21-ամյա Անին այն կարծիքին է, որ սերը եղանակ չի թելադրում. «Ըստ իս, դա անկառավարելի զգացում է, դու չես կարող որոշել` սիրե՞ս, թե՝ չէ, ինչքան էլ շատ լինեն խոչընդոտները, միևնույն է, սիրող սիրտը կսիրի»,-ասում է նա:  

Նազենի Բաղդասարյան
www.aravot.am

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 829 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar