Ինչո՞ւ են բաժանվել Բիբերն ու Գոմեսը - 13 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 13 » Ինչո՞ւ են բաժանվել Բիբերն ու Գոմեսը
17:28
Ինչո՞ւ են բաժանվել Բիբերն ու Գոմեսը
http://statuscka.ru/_nw/24/38557109.jpg

Այսօրվա դեռահասների կուռք, դերասանուհի ու երգչուհի Սելենա Գոմեսն ինքն է եղել 18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերից բաժանվելու նախաձեռնողը։ 20-ամյա աստղը չկարողացավ հաշտվել փոփ-երգչի չափազանց պահանջկոտության ու մանկական պահվածքի հետ, Celebrity Gossip –ին հղում անելով՝ հայտնում է «7 օր» ամսագիրը։Անընդհատ վիճող ու կրկին միացող զույգն այս անգամ վերջնականապես բաժանվել է Նոր տարվա նախոօրեին Մեքսիկայում հանգստանալիս։

«Ջասթինը սուպերպահանջկոտ է, եւ Սելենայի հետ իրեն մեծ երեխայի նման է պահում։ Նա դժվարությամբ է իսկական ընկերներ գտնում, նախընտրում է անծանոթ մարդկանց ուշադրությանն արժանանալ եւ չի հասկանում, թե ինչպես է վիրավորում Սելենային։ Սելենան չէր զգում, որ Ջասթինը հարգանքով է վերաբերում իրենց հարաբերություններին։ Նա անընդհատ աղջկան անհարմար դրության մեջ էր գցնում՝ այլ աղջիկների հետ հայտնվելով։ Սելենան կարող էր սուպերխանդոտ դառնալ», - հաղորդել է երիտասարդ աստղի ընկերներից մեկը։

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 897 | Ավելացրեց: SHuSHok | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar