Նորից նույն դատարկ պատերը… ախր ինչո՞ւ եմ ես դեռ ապրում: Մեկ այլ կյանքով շնչել, ավա՜ղ, չեմ ցանկանում: Քո անտարբերության առաջ ես խոնարհվում եմ, բյուր ծափեր եմ բաշխում, երբ փոշու նման սերդ հանգչում է սրտիս, և բաբախել տենչացող այդ աշխարհը փոքրիկ ծնկում է, պարտվում: Մեկ ուրիշ սիրող սիրտ և ապա մյուսը… Նկատե՞լ ես, նրանք ինձ արհամարհում են, անխնա հոշոտում ներսս ու քեզ սիրելու հույսը : Միայնակ եմ բազմել իմ կյանքի գարնանը: Թագավորում եմ իմ ծարավ անապատը, իսկ նրանում լոկ մի վարդ: Այն չի ծաղկում իմ սիրո շվաքի ներքո , բայց և այնպես սերս չի թողնում, որ այն այրվի այս չոր կյանքի անապատային արեգակից: Մե՛կ է , այս անմեղ ծաղկին արմատախիլ կանեն, կթողնեն մի մեծ բաց իմ սրտում, որին կլրացնի մի նոր ծիլ, բութ երևակայությանս մի նոր արդյունք: Լսում եմ միայն դեպքերի երգի անվերջ կրկներգ… ինչ-որ մեկդ կհուշի՞ վերջապես, թե ինչո՞ւ եմ դեռ ապրում: