Ինչո՞ւ է տխրել “Գեներալի աղջիկը” սերիալից հայտնի Մովսես Երեմյանը - 27 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 27 » Ինչո՞ւ է տխրել “Գեներալի աղջիկը” սերիալից հայտնի Մովսես Երեմյանը
14:22
Ինչո՞ւ է տխրել “Գեներալի աղջիկը” սերիալից հայտնի Մովսես Երեմյանը

Այսօր Մովսես Երեմյանի ծննդյան 20-րդ տարեդարձն է: "Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում Ալեքսանդրի դերակատարը, որը հայտնի է նաեւ Անի Երանյանի հետ իր սիրավեպով, նախօրեին զրուցել է ապրած կյանքի, նախասիրությունների, վախերի եւ այլ թեմաների շուրջ:
Ծնվել եմ Երեւանում, այստեղ է անցել իմ մանկությունը: Շատ եմ կապված իմ քաղաքի հետ, սիրում եմ անչափ: Արտասահմանում աշխատելու շատ առաջարկներ են եղել, բայց երկար ժամանակով հայրենի քաղաքից բացակայել չեմ կարող. կարոտում եմ:

Հաճախել եմ Երեւանի Իսակովի անվան թիվ 132 դպրոցը: Լավ սովորող ու օրինակելի աշակերտ եմ եղել. մինչեւ 8-րդ դասարան գերազանցիկ էի: Որքան էլ տարօրինակ կթվա, բայց ամենասիրածս առարկան եղել է քիմիան:

Բեմի, արվեստի հետ կապված եմ մանկուց: Մայրիկիս որոշմամբ ու ցանկությամբ 4 տարեկանից հաճախել եմ պարի խմբակներ: Նա շատ էր ցանկանում, որ պարող դառնամ: 12 տարի պարել եմ լատինաամերիկյան եւ եվրոպական պարեր` 8 անգամ դառնալով Հայաստանի, մեկ անգամ` Եվրոպայի, չորս անգամ էլ Անդրկովկասի չեմպիոն:

Պարն ինձ համար ամեն ինչ է: Երկար տարիներ պարելուց հետո ցանկանում էի ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի բաժին, բայց հետո հասկացա, որ այն ավարտելուց հետո դարձյալ պարող եմ լինելու եւ որոշեցի ընդունվել "Երաժշտական թատրոնի դերասան” բաժինը: Այժմ սովորում եմ 4-րդ կուրսում, ավարտելուց հետո դառնալում եմ երգիչ-դերասան:
Կաստանիետ”-ում ղեկավարում եմ պարային պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբակներ: Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մարիաննա Մամյանն ինձ վստահեց այդ գործը, ինչի համար շատ շնորհակալ եմ: Նպատակս է պարը մասսայական դարձնել: Ես ինձ առաջին հերթին համարում եմ պարող:

Մոդելային գործունեությունս սկսվել է 2000 թվականից` դարձյալ մայրիկիս որոշմամբ ու ցանկությամբ: Ութ տարեկանում առաջին անգամ մասնակցեցի գեղեցկության մրցույթի` ճանաչվելով "Միստր Հայաստան”: Այս հաղթանակն այդքան էլ սրտովս չէր: Եգիպտոս էին ուզում ուղարկել` այլ մրցույթների ներկայանալու, բայց ես չցանկացա: Որոշ ժամանակ դադար եղավ:

17 տարեկանում առաջարկ ստացա մեկնել Դոմինիկյան Հանրապետություն` մոդելային գործունեության մեջ մասնագիտանալու, ինչպես նաեւ է "Mister Universe Model” միջազգային մրցույթին մասնակցելու համար: Արժանացա հանդիսատեսի համակրանքին: Այնտեղ սովորեցի մեկ ամիս` առաջարկներ ստանալով ասիական երկրներում կարիերա ստեղծել, բայց հրաժարվեցի: Եթե եվրոպական երկրներ լինեին, միգուցե համաձայնեի:

Այժմ պայմանագիր ունեմ "Ռոբերտ Ֆլորենս” մոդելային տան հետ. ներկայացնում եմ սմոքինգներ: Անցած տարի էլ Բուլղարիայում մասնակցեցի "Best Model of the World” մրցույթին` հայտնվելով 20 լավագույն մոդելների ցուցակում: 7 ամիս Ֆրանսիայում աշխատելու հրավեր ստացա, բայց պայմանագրում կային այնպիսի կետեր, որոնց հետ ես համաձայն չէի:Սերիալային գործունեությունս սկսվել է 2008 թվականից: Առաջինը մեկ ամիս խաղացել եմ "Շանթ” հեռուստաընկերության "Ուսանողները” սերիալում: "Գեներալի աղջիկն” իմ երկրորդ սերիալն է:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 1137 | Ավելացրեց: GJUK | Գնահատական: 3.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar