Ինչո՞ւ.... - 4 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 4 » Ինչո՞ւ....
14:01
Ինչո՞ւ....

Դու՝ ով մարդ, ո՞ւր ես թողել խիղճդ, որտե՞ղ է թաքնված բարոյական  այդ  անվեհեր արժեքը: Մի՞թե դու չէիր ստեղծվել  օգնելու,  ստեղծելու և  ոչ կործանելու համար: Դու, որ բարձր ես  ամենից այս կյանքում քո մեծ արժեքներով, սկսում ես դուրս  թողնել  դրանք քո կյանքից և վերածել այն  ատելի կյանքի: Սարսաափելի մի վայր, որտեղ բացարձակապես  բացակայում է դրականը: Ոտքի ել,  հետ վերցրու  ուժդ, սկսիր  պայքարել: Պայքարիր և  կհասնես  բարոյականության գագաթնակետին: Չէ՞ որ դու  չես  հանձնվում, դու հզոր ես, քոնն է ողջ բնությունը, նա է քեզ  ուժ տալիս: Սակայն  դու անտեսելով  այն, վերածում ես  խորշանքի: Ուշքի եկ մարդ, քո հոգին տոկուն է, այն չի հանձնվում՝ հանձնվում ես դու, բայց ոչ քո հոգին:
 Դու այս կյանքը դարձնում ես  դժողք և բողոքում նրանից ՝ չգիտակցելով անգամ, որ դու ես  ստեղծել գարշանքը ամեն: Աստված քեզ    տվել է  աշխարհը մաքուր, առանց մեղքերի, բայց դու  չդիմացար: Օ՜օ  ինչպես կարող էիր  չավիրել, չդառնալ չար, պիղծ ու  անազնիվ, չանտեսել Աստծո խոսքը, չգործել մեղքեր: Արդարությո՞ւն...
Հիշեցի... Այդ բառը ես  կարդացել եմ մի  հեքիաթում, երբ  բարին  հաղթեց չարին և վերջում գրվեց. << ... և  արդարությունը հաղթեց ամենքին ու ամենին>>: 
Թող, որ մեր այս <<ԿՅԱՆՔ>> կոչվող  հեքիաթում էլ  բարին  հաղթի չարին և  արդարություն    հաստատվի  ամենուր, միայն թե  դա լինի ոչ թե վերջում,  այլ սկսվի  և երբեք չավարտվի:


 


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 907 | Ավելացրեց: Arina | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar