Ինչո՞վ է զբաղվում Էմման “ազատամիտ երկիր” Ֆրանսիայում - 22 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 22 » Ինչո՞վ է զբաղվում Էմման “ազատամիտ երկիր” Ֆրանսիայում
13:57
Ինչո՞վ է զբաղվում Էմման “ազատամիտ երկիր” Ֆրանսիայում
Շիկահեր մոդել Էմմա Չուգասզյանը ժամանակավորապես բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Նա այժմ սովորում է Էքս-Մարսել համալսարանի արվեստաբանության բաժնում եւ իր ապրելակերպի, դասախոսների ու ճամփորդությունների մասին պատմել է 
Ֆրանսիան երիտասարդ մարդու առջեւ լայն հնարավորություններ բացող երկիր է: Միայն թե հարկավոր է բավականաչափ խելամիտ լինել, որպեսզի գիտակցել, թե որ ճանապարհով գնաս եւ որ հնարավորություններից օգտվես”, - կարծում է նա: 

Էմման նշել է, որ ուսման առաջին ամիսների ընթացքում ծանոթացել է այնպիսի արվեստաբանների հետ, որոնց "գրած աշխատություններն առաջ են ընկել իրենց ժամանակից եւ արվեստի ուսումնասիրության այն մեթոդներից, որոնց ծանոթ են Հայաստանում”. "Ինձ համար իսկապես մեծ պատիվ է լինել այս գիտնականների ուսանողը. նրանց մտածելու եւ ուսումնասիրելու ոճն ինձ համար նոր մտավոր հորիզոններ է բացում: Ամեն օր ես շրջապատված եմ աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչներով` գերմանացիներ, բելգիացիներ, անգլիացիներ, չինացիներ… Համոզված եմ` նրանցից յուրաքանչյուրն իմ կարծիքին է”: 
22-ամյա աղջկա խոսքով` իր ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան մյուս ուսանողներինը, քանի որ հինգի փոխարեն ընտրել է ութ առարկա. "Առիթից օգտվելով` լսում եմ ինձ համար հետաքրքիր առարկաների դասախոսությունները”: 

Նա ազատ է լինում շաբաթ ու կիրակի օրերին եւ այցելում է Էքս-ան-Պրովանսի հարեւան քաղաքները: Հասցրել է լինել Սեն Տրոպեում, Նիցցայում, Կաննում, Մոնակոյում, նաեւ Մարսելում ու հարակից կղզիներում. "Շատ տպավորիչ էր իմ այցելությունը պատմական Իֆ ամրոց, որը մեզ հայտնի է Կոմս Մոնտե Քրիստոյի պատմությունից: Ընտրածս ոլորտում մասնագիտանում են ոչ միայն համալսարանում դասերին հաճախելով, այլեւ համաշխարհային կարեւորության քաղաքներն ու հուշարձանները տեսնելով: Կարծում եմ` իրեն հարգող արվեստաբանը պարտավոր է դա անել”: 
Էմմայի փոխանցմամբ` Ֆրանսիայում ապրելու առաջին իսկ օրվանից տարօրինակ, բայց հաճելի զգացում ունի. "Կարծես, մի գերարագ աշխատող ժամանակի մեքենայի մեջ լինեմ, որտեղ ամեն րոպեն հավասարազոր է օրերի, ամեն օրը` ամիսների, ամեն ամիսն էլ` տարիների… Այն փորձը, գիտելիքն ու զգացողությունները, որոնք ես ձեռք եմ բերում հիմա, չեն կարող համեմատվել ոչ մի այլ փորձառության հետ, ու ես գիտակցում եմ ամեն րոպեն”, -նշել է մոդելը եւ հավելել. "Ֆրանսիան ազատամիտ երկիր է` զուրկ կարծրատիպերից. ամեն մարդ այնքան զբաղված է իր առօրյայով, որ դիմացիններին քննարկելու համար ժամանակ չունի: Այստեղ ամեն մարդ կենտրոնացած է ինքն իր գործի եւ իր նպատակների վրա, իսկ ուսանողներն ուղղակի զարմացնում են իրենց լրջությամբ ու հասունությամբ”:Իր կյանքի այս նոր փուլում նա համոզվել է, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել. "Ես պաշտում եմ արվեստն ու չեմ պատկերացնում իմ կյանքն առանց արվեստի: Երջանիկ եմ, որ գտել եմ իմ ճիշտ տեղն այս կյանքում”:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 755 | Ավելացրեց: GJUK | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar