Ինչ նվիրել սիրելիին - 2 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 2 » Ինչ նվիրել սիրելիին
21:28
Ինչ նվիրել սիրելիին
Բոլոր աղջիկներն էլ արժանի են ստանալ նվերներ ինչքան հնարավոր է հաճախ: Սակայն շատ դեպքերում տղան չունի նման հնարավորություն: Նրան մնում է միայն մեկ տարբերակ` սիրելիին Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ նվիրել գեղեցիկ մի նվեր: 
Այն փաստից, թե ինչ նվեր են ստացել սիրելիից այս տոնի կապակցությամբ` աղջիկները կարող են որոշել իրենց հանդեպ տղայի զգացմունքների լրջությունը: 
Որոշ տղաներ կարծում են, որ նվերի ընտրությունը դա պարզապես ավելորդ գլխացավանք է: Նման դեպքում բացարձակ վստահությամբ կարելի ասել, որ սիրո մասին խոսելն ավելորդ է: 
Եվ այսպես, նվիրեք Ձեր սիրելիին իր նկարներից Ձեր իսկ ձեռքով պատրաստած գեղեցիկ կոլաժ, որի կենտրոնում անպայման գրեք «ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ»: 
Աղջիկը կուրախանա նաև փոքրիկ կենդանի նվեր ստանալուց: Ասենք, օրինակ` կատվի ձագ: Սակայն նման նվերը ավելի ռոմանտիկ դարձնելու համար կատվի պարանոցից կապեք սրտի տեսքով կուլոն կամ գեղեցիկ ժապավեն: 
Աղջիկներին դուր է գալիս հիանալ իրենց արտաքին տեսքով, այդ պատճառով Դուք կարող եք նվիրել նրան իր իսկ դիմանկարը գեղեցիկ սրտաձև շրջանակով: 
Նաև կարելի է նվիրել կենդանի թիթեռներ: Դա շատ գեղեցիկ և ռոմանտիկ նվեր կլինի, հատկապես, երբ դրսում ձմեռ է: 
Մասնագիտացված խանութներից կարող եք գնել բյուրեղյա սրտեր: Սրտի վրա գրեք Ձեր անունը: Նման նվերը կդառնա նրա սենյակի զարդը: 
Իսկ եթե ունեք ձայնային լավ տվյալներ, ապա կարող եք նվիրել հրաշալի մի երգ: 
Գեղեցիկ նվեր կլինի նաև շոկոլադն ու ծաղիկները:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1186 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 4.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 TIKO • 12:11, 03.02.2013
Yes qez arden im sirtnem nvirel....heriq chi? 9
avatar
2 Lilitik • 13:27, 03.02.2013
ay ete mi hat el jerm pachik aneir... 17
avatar
3 Lilitik • 17:46, 03.02.2013
Tik jerm pahiknel cher xangari 17
ComForm">
avatar