
1.Փարձառություն. մարդկանց ճանաչելու համար նախ հասունություն է հարկավոր է, դա ոչ միայն ենթադրում է կոնկրետ տարիք, այլև` մարդկանց հետ փոխհարաբերվելու հարուստ փորձ:
2.Նմանություն. եթե ցանկանում եք դատողություններ անել մեկ այլ մարդու մասին, ապա նրան իսկապես հասկանալու համար պետք է որոշակի նմանություն ունենաք նրա հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր դիմացինի մեջ հստակ կարողանում են տեսնել բնավորության ինչ-որ գիծ, նույնպես ունեն այդ գիծը:
3.Ինտելեկտ. հետազոտությունները ցույն են տվել, որ բարձր ինտելեկտ ունեն միայն այն մարդիկ, ովքեր կարողանում են ճիշտ գնահատական տալ նախ իրենք իրենց, և ապա` ուրիշներին:
4.Խորը ինքնաընկալում. սեփական անձի և հոգեբանության ճանաչողականությունը հաճախ զերծ է պահում մեզ այլ մարդկանց մասին մակերեսային և պարզունակ դատողություններ անելուց: Եթե սխալ ընկալենք ինքներս մեզ, սխալ կընկալենք նաև շրջապատի մարդկանց:
5.Բարդ բնավորություն. հաճախ մարդիկ չեն կարողանում հասկանալ նրանց, ովքեր իրենցից ավելի բարդ և նուրբ հոգեբանություն ունեն: Պարզունակ տրամաբանությամբ մտածող մարդիկ չեն կարող հասկանալ նրանց, ովքեր բազմաշերտ մտածելակերպ ունեն: