Ինչ հագնել ժամադրություն գնալուց - 29 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 29 » Ինչ հագնել ժամադրություն գնալուց
23:06
Ինչ հագնել ժամադրություն գնալուց

Ժամադրություն… Կարևոր չէ, այն առաջինն է, թե տասներորդը,միևնույն է, դուք սրտի թրթիռով եք պատրաստվում դրան, ցանակնում եք շատ գեղեցիկ և հմայիչ լինել,մանավանդ եթե զգում եք,որ հենց նա է ձեր ընտրյալը:Գնալուց առաջ մտածում եք,թե ինչի մասին եք խոսելու, ինչպես եք ձեր մտքերը շարադրելու ու նաև ինչ եք հագնելու:Մեկը մյուսի հետևից հանում եք զգեստապահարանից ու փորձում եք բոլոր զգեստները,խճճվում ու նորից կանգնում<<կոտրած տաշտակի առջև>>…Ոչ մեկը ձեր սրտով չէ…Ի վերջո,ինչ հագնել:Իսկ ժամն արդեն մոտենում է…Երևի հենց այդ պատճառով էլ աղջիկները միշտ ուշանում են: Ինչ պետք է իմանան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Ժամադրություն գնալիս ցանկալի չեն մարմինն ընդգծող տաբատներ,եթե նույնիսկ դրանք ձեզ շատ են սազում:Այդպիսի ընտրությունը կարող է կարծիք ստեղծել,որ ցանկանում եք ընդգծել ձեր սեքսուալությունը:Երկար կիսաշրջազգեստը հուշում է այն մասին,որ դուք փորձում եք հեռու մնալ այն տղամարդկանցից,ում լավ չեք ճանաչում,իսկ կիսաշրջազգեստի խոր կտրվածքն ակնարկում է,որ սիրելի տղամարդու առջև դուք,այնուամենայնիվ,պատրաստ եք ձեր հոգին ու սիրտը բացել:Հոգեբանները փաստում են,որ ջինսե տաբատ կրող կինը տղամարդկանց կողմից այլևս չի ընկալվում որպես թույլ սեռի ներկայացուցիչ:Կարծում եմ կարիք չկա հիշեցնելու,որ հագուստին պետք է ներդաշնակ լինեն պայուսակը,կոշիկները,գլխարկն ու արդուզարդը: Ինչ պետք է իմանան ուժեղ սեռի ներկայացուցիչները Եթե հանդիպումը նշանակված է մինչև ժամը 20-ը,կարող եք հագնել ցանկացած գույնի կոստյում,իսկ դրանից ուշ սկսվող ընդունելություններին նախընտրելի է ներկայանալ մուգ գույնի կոստյումով:Պաշտոնական հանդիպումների ժամանակ պիջակը պետք է կոճկված լինի ամբողջությամբ,վերջին կոճակն արձակում են միայն ճաշելիս կամ նստելիս:Գուլպաները պետք է կոստյումից մուգ լինեն,որպեսզի կոստյումի գույնից կոշիկի գույնին անցումը կտրուկ չլինի(ի դեպ աղջիկները հիմանականում ուշադրություն են դարձնում գուլպաների գույնին):Մուգ գույնի կոստյումի հետ նախընտրելի է բաց գույնի վերնաշապիկ:Միագույն կոստյումի հետ կարելի է կրել վառ նախշերով փողկապ.իսկ վանդակավոր կամ գծավոր կոստյումի հետ ավելի ընդունելի են միագույն փողկապները:Չմոռանանք նաև թաշկինակի մասին,որն անպայման պետք է լինի մաքուր և արդուկված:


 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 459 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar