Ինչ է իրական ՍԵՐԸ - 12 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 12 » Ինչ է իրական ՍԵՐԸ
15:06
Ինչ է իրական ՍԵՐԸ
Սիրով լցված սիրտը չի կարողանում ճիշտ կշռադատել իր մտքերը : Միշտ ամեն անգամ մտածելուց այն հանգստանում է , իսկ սիրո հանգստության համար կարևոր գրավականը համերաշխությունն է: Մենք չգիտենք սիրո լեզուն , բայց միշտ փորձում ենք այդ լեզվով խոսել, կատարել նրա քմահաճ թեալդրանքները ` դառնալով կամակատար փոքրիկ սիրտ ` սիրո մեծ ծովի մեջ: Գիտեք` միայն իրական սերը կարող է հաղթանակ տանել ու պայքար մղել , դուրս գալ ամեն դժվարության ու խենթության առաջ: Բոլոր մեծ ջանքերը , մեծ գործերը պատկանում են սիրո կրողներին ` սիրող մարդկանց: Միշտ պետք է հիշել` սերը չի ընդունում սառը դատողություն , քանզի սերը հանդիսանում է լիարժեք մտածելու ունակություն ունեցող մարդկանց ենթական: Եթե ճիշտ սիրես ` չխախտելով սիրո մի քանի կանոններ, կդառնաս սիրո հավատարիմ ու լուսավոր հետնորդը: Իսկ այն բանական էակները , ովքեր սիրում են կամ պետք է ընդհանրապես կասկած չունենան , կամ էլ հակառակը` պարուրվեն մի մեծ կասկածով: Մի այսպիսի խոսք կա`սիրահարվածները սերը զգում են ոչ միայն աչքերով , այլ ամբողջ հոգով, այս հատկանիշը բնորոշ է միայն իրական սերը զգացողներին: Սիրո հետ ամեն ինչ համատեղելի է , սակայն հնարավոր չէ համատեղել իմաստությունն ու սերը ` անհանար է: Սիրող սրտերի համար բաժանումը նույնն է , ինչ մի տերևի պոկումը ծառից, որը դարձել էր մի փոքրիկ հենասյուն: Սերը նաև դրական հետք ունի , ասում են ` ով չունի բանականություն , սիրում է և սերը նրան բանականություն է ընծայում և հակառակը, ով ունի ` սիրում է և կորցնում է այն: Սերը պահանջում է նմանություն , բայց տարբերություն էլ է պահանջում , այ դա նրա համար, որ կարողանա տարբեր սրտեր միացնել: Սերը հպարտություն չի սիրում , այն հասարակ սկզբունք հետապնդող ընթացք ունի , այդ իսկ պատճառով ասում են . << Սերը աթարին էլ է կպնում>>: Սերը նման է երանգների և քաղցրահնչյուն նոտաների` բաժանված սինֆոնիայի , ով հասկացավ , կկարողանա նաև սիրել , իսկ ով ոչ` …. ցավում եմ : Սիրել նշանակում է ապրել մեկի սրտով , ապրել, այնքան ապրել , որ միաձուլվել , այնքան միաձուլվել , որ ոչ մի փոթորիկ ի զորու չլինի բաժանել: 

Սերը մարդուն հանդարտություն է ներշնչում , զայրույթ ասվածը սիրո համար վայրկենական բնույթ ունի : Իսկական սերը հաղթանակ է` ատելության , մթության տառապանքի , տանջանքի, ու պայքար է հանուն լուսավոր ապագայի ու նոր սերունդների համար: Սիրող մարդը ունակ է երևակայել այնքան , որ կարող է նույնիսկ առանց թևերի թռչել : Սերը մի ամբողջ պոեզիա է ` սիրո պոեզիայի օրենքով, եթե այն կարելի է պոեզիա համարել, բոլորը դառնում են պոետ ` սիրո անհուն խոսքեր շռայլելով: Իսկական սերը` դա առաջին սերն է, որովհետև քո հոգին առաջին անգամ է զգում սիրո բերկրանքը , նրա լույսն ու վեհ խորհուրդը: 

Սերը խենթություն է ուրիշ ոչինչ ` համեմված փոքր ինչ մարդկային ազատությունով: 

Բայց միշտ հիշեք, եթե սիրում էք , ապա սերը պահանջում է անկեղծություն , նվիրվածություն , խենթություն , ազատություն և ամենակարևորը` պայքար, խիզախություն, որ ամեն վայրկյան պատրաստ լինես սիրածդ էակի հետ միասին իրար ամուր ձեռք բռնած հասնել ու կանգնել անդունդի եզրին `առանց վարանման:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 955 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 5.0/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar