Ինչ դժվար է . . . - 10 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 10 » Ինչ դժվար է . . .
15:59
Ինչ դժվար է . . .
Ինչ դժվար է, երբ մենակ ես. . . 
Իրոք, սրանք լոկ խոսքեր չեն, գուցե և ոմանց խորթ են, ոմանց չափազանց հարազատ, բայց իրականություն են: Շատ դժվար է, երբ դու ապրելով բոլորի հետ, ապրում ես լրիվ մենակ, մեն-մենակ. . . 
Դժվար է, երբ դու կարիք ես զգում մեկի հետ կիսվելու, իսկ այդ մեկը չկա, չկա ու չկա. . . . 
Դժվար է, երբ ուզում ես ապրել երջանիկ, բոլորի նման ուրախ, ուզում ես ընկեր ունենալ, որը կկանգնի կողքիդ, բայց չես կարողանում, քեզ ուղղակի չեն հասկանում, ու վերջ . . . 
Դժվար է, երբ ստիպված ես խեղդել ինքդ քո մեջ ամեն ինչ, ու կեղծ ժպտալ, 
երբ ստիպված ես համակերպվել, որ այս մեծ աշխարհում մենակ ես, ոչ ոք չունես, ոչ ոք չի ուզում քեզ հասկանալ, բոլորը մտածում են միայն իրենց մասին . . . 
Դժվար է, ի՞նչ խոսք, շատ դժվար է. . . 
Բայց երբեք պետք չէ հուսալքվել, անգամ երբ մենակ ես մնացել, անգամ երբ ընկերներ չունես, պիտի ապրես, որ հասնես նրան ինչին ձգտում ես. . .

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 878 | Ավելացրեց: SILOK | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar