Իմ մեղեդի.. - 22 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 22 » Իմ մեղեդի..
22:44
Իմ մեղեդի..

Ես կհորինեմ քեզ: Մատներս դանդաղ քեզ կնվագեն: Ես քեզ կլսեմ անդադար: Դու կլինես միշտ ինձ հետ: Դու կլինես իմ մեղեդին, որ ամեն անգամ ինձ կհիշեցնի ՆՐԱ մասին, կհիշեցնի ՆՐԱ  ձայնը: Ես կփորձեմ գտնել ճիշտ նոտաներ, որ իմ մեղեդին չտարբերվի ՆՐԱ ձայնից ու ՆՐԱ ձայնն ու իմ մեղեդին իրար կնմանվեն, կնույնանան նույնիսկ: Իմ մեղեդին ՆՐԱ անունով կկոչվի, ՆՐԱ ազգանունը կկրի: Իմ մեղեդին.. իմ հզոր մեղեդին, որին ես կսիրեմ, որովհետև նման կլինի ՆՐԱ ձայնին: Ես կհորինեմ քեզ, որովհետև ՆՐԱ ձայնը ես չեմ կարող լսել այլևս: Իսկ ես կարոտում եմ: Ես կհորինեմ քեզ, դու կնմանվես նրա ձայնին, որ կարոտս առնեմ: Դու կլինես իմ գաղտնի մեղեդին: Ամեն գիշեր ես քեզ թաքուն կլսեմ ու ինձնից անկախ արցունքներն ամուր կգրկեն աչքերիս: Ես կլսեմ քեզ ու կերազեմ, որ մի օր նորից քեզ շատ նման ու ինձ հարազատ ձայնը նորից լսելի կլինի ինձ: Դու ` իմ մեղեդին, դու ` ՆՐԱ ձայնի նմանը, կլինես իմ սիրելին, իմ կարոտի դեղը, որ ամեն անգամ ես կընդունեմ մեծ չափաբաժնով, մինչև որ այլևս կկորցնես քո ուժը ու ես կմեռնեմ իմ իրական մեղեդու կարոտից: Կմեռնեմ.. ՆՐԱ կարոտից.. 

 

Դիտումներ: 980 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.6/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar