Իմ հրեշտակը - 23 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 23 » Իմ հրեշտակը
19:07
Իմ հրեշտակը

Մի անգամ, մինչ այս ունայն աշխարհ նոր հոգի ուղարկելը Աստված ասաց հոգուն.- Դու պետք է ապրես մարդկային կյանքով , քեզ սպասվում են ուրախություններ , թշվառություններ:Աշխատի’ր ապրել այդ կյանքը ճիշտ , իսկ քեզ ավելի հեշտ լինելու համար քեզ եմ ներկայացնում քո պահապան –հրեշտակին, նա կլինի քո օգնականն ու խորհրդատուն : Դու նրան չես տեսնի , բայց նա կքայլի քեզ հետ :
Հոգին ուղարկվեց այս աշխարհ: Եվ այսպես ծնվեց երեխան , մեծացավ , ծերացավ և մահացավ : Մահից հետո հոգին նորից հայտնվեց երկնքում : Եվ հրեշտակն ու աստված դիմավորեցին հոգուն ,-Ապրե’ս դու վարեցիր բավականին մաքուր և ճիշտ կյանք ,-ասաց աստված,- չնայած դու նույնպես ունես կատարած փոքրիկ սխալներ, բայց ես պատրաստ եմ աչք փակել դրանց վրա, դու արժանի ես դրախտին , քանզի քո լավ արարքները գերակշռում են վատերին : Բայց եթե դու ուզում ես տեսնել քո կյանքի անցած ուղին , ես ցույց կտամ այն : Դու կտեսնես քո կատարած բոլոր արարքները , քո կյանքի բոլոր իրադարձությունները :

Եվ երևացին մարդկային հոգին ու հրեշտակը ծովի ափին :Ավազի վրա երևացին երկու զույգ ոտնահետքեր `մարդու և հրեշտակի :Եվ ահա քայլում էր մարդը ափին և նրա առջև էր նրա ապրած կյանքը`բոլոր իր գործերը , մտքերը , հոգսերը :Նա տեսավ ինչպես ոչ զգույշ կատակով նեղացրեց իր բարեկամին ,նա տեսավ , որ այն մարդը , ում նա համարում էր իր ընկերը , իր կողքին է եղել միայն ուրախության պահերին , նա տեսավ , թե ինչպես է պատժվում աստծո կողմից ` սխալ արարքների համար, նա տեսավ , թե ինչպես է աստված իրեն ուղարկում գիտելիքներ, որոնցից նա այդպես էլ չօգտվեց:
Բայց դա չզարմացրեց մարդուն :Նա նկատեց , որ կյանքի ճանապարհի որոշ տեղերում մի զույգ ոտնահետքերը անհետանում են :Այդ ժամանակ մարդը դիմեց հրեշտակին .<<Աստված ասաց ինձ , որ դու միշտ ինձ հետ կլինես: Իսկ ինչու այն պահերին , երբ ինձ շատ դժվար էր , երբ բոլորը ինձ դեմ էին , անգամ աստված, դու լքեցիր ինձ, ինչ միտք ուներ դա , միգուցե աստված ուզում էր , որ ես ինքս լուծեի իմ պրոբլեմները, ինքս հաղթահարեի իմ դժբախտությունները , կամ էլ աստված ուզում էր փորձել իմ հավատը>>:
Ո’չ,- պատասխանեց հրեշտակը: Անհետացած հետքերը , դա քո հետքերն էին , ուղղակի , երբ դժբախտությունները ու թշվառությունները ծանրաբեռնել էին քո հոգին , բոլոր հանգամանքները քեզ դեմ էին , մերձավորները դավաճանել էին ու երես թեքել , և երբ դու հանձնվել էիր ու ոչնչի չէիր հավատում`ո’չ քեզ, ո’չ աստծուն , քո հոգին այնքան էր ծանրաբեռնված , որ դու չունեիր ոչ հավատ , ո’չ ուժ , ո’չ էլ ցանկություն առաջ գնալու , հենց այդ ժամանակ էի ես քեզ հետ և տանում էի ձեռքերիս վրա. . .

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 791 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 4.3/12
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar