Իմ հպարտությունն ես, զինվորս.... ^_^ - 20 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 20 » Իմ հպարտությունն ես, զինվորս.... ^_^
16:06
Իմ հպարտությունն ես, զինվորս.... ^_^

Սպասել եմ ու կսպասեմ.... Կարոտով լեցուն, բայց մեկ է սիրում եմ քեզ, հպարտանում` քեզնով, իմ զինվորով, իմ կյանքի իմաստով: Օրագիրս թաթախվել է արցունքներով, բայց նրանում կա ամեն զգացում... Կարոտ, տխրություն, երջանկություն, հպարտություն, ամեն-ամեն ինչ: Վերցնում եմ ձեռքս և սկսում խոսել քեզ հետ, չնայած այդ պահին դու պոստերում կանգնած մեզ ես պաշտպանում...^_^ Իմ միա~կ..... Հիմնական զբաղմունքս է կարոտելը, այո, մշտապես կարոտում եմ քեզ.... Քո պարտականություններն են, որ թույլ չեն տալիս հաճախակի խոսել, և ըստ այդմ էլ ես մեռնում եմ ձայնդ լսելու ցանկությունից, լսելու այն խոսքերը, որ ամեն ինչ կարգին է, դու լավ ես, լավ սնվում ես, հիվանդ չես....Ախր չեք հասկանա, թե ինչ է նշանակում զինվորին սպասողի համար այդ խոսքերը.. Ամեն րոպե լցված` քո որպիսության տանջող հարցերով: Քեզ ուրախ տեսնելու , հրաշք ձայնդ լսելու վառ ցանկությամբ: Մեր հուշերը, մեր օրերը, մեր զանգերը, մեր նամակները.... գիտես` որքան զգուշությամբ եմ պահում դրանք, ոնց եմ դողում դրանց վրա: Ամեն որոշմանս մեջ կա քո գործոնը... Ճիշտ ա հեռավորությունը սպանում է հոգիս, բայց ամրապնդում որոշումս` մշտապես քո կողքին լինելու: Գանձս ^_^ Հրաշքս, կսպասեմ, քանզի կարոտը, հեռավորությունը, 2 տարին ինձնից ուժեղ չեն, իմացի էդ.... Կսպասեմ, որովհետև սիրում եմ.....


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 3025 | Ավելացրեց: Arina | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 Lidul • 00:16, 21.08.2014
vax hrashqs inch lavneeeeeeeeeeeeeeeeeeeeeeeerr es vstahem vor miasin eq linelu mi qichel spasi ,apres shat lavner
avatar
2 Diana12345 • 00:17, 21.08.2014
ese spasum em im zinvorin
avatar
3 Arina • 21:00, 24.08.2014
spasumem Lidsss
avatar
4 Arina • 21:00, 24.08.2014
eh erexeq jan es el em spasum im zinvorin, vonc em sirummmmmmmmmmmmmmmm irann
ComForm">
avatar