Իմ աչքերում… - 15 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 15 » Իմ աչքերում…
16:15
Իմ աչքերում…

Իմ աչքերում…Ցուրտ է, անձրևում է, շոգում եմ… անձրևում է, ցուրտ է, ես այրվում եմ… Տապ է… Սրտումս կրակ է, հրդեհ… Սրտումս սերն է հրդեհվում, դրսում երկինքն է  արտասվում…Իմ աղոթքներն այսօր տեղ հասե՞լ են, խոսքերս այնքան ազդու եղա՞ն, որ ճեղքեին երկնքի ամպե դռները՝ սև, ահարկու…Երևի հասել են… Կայծակը հարթում էր բառերիս ուղին, իսկ հետո… Հետո հանկարծ որոտ… Բայց չեմ վախենում… Կայծակի ուշացած ձայնն է կամ, գուցե, աղոթքներիս արձագանքներն են՝ չեն ուշանում, գալիս են լույսի թևով… Ցանկություններս էլ են լուսավոր ու բարի, ինչպես… Ինչպես աչքերս…Նայի´ր աչքերիս. Այնտեղ քեզ ես տեսնելու, այնտեղ հայացքդ հայացքիդ է հանդիպելու, հոգիդ փարվելու է հոգուդ ու սկսվելու է խրախճանքը հանդիպումի, ինքնաճանաչումի:Նայի´ր  աչքերիս… Արևներ կան այնտեղ… Ես այդ արևները քեզ համար եմ որսացել… Ամեն առավոտ նայում եմ երկնքին… Երկա՜ր նայում եմ ու անհամբեր սպասում, թե երբ է ծագելու, երբ եմ նորաթուխ արևը քեզ համար "գողանալու”…Այսօր արև չեմ բերել… Թող այսօր աչքերս արևներդ լինեն… Ների´ր, մեղավոր չեմ… Սև ամպեր էին փակել արևի ճամփան. մեծ, սև, չար ամպեր… Կայծակը հազիվ բառերիս  համար է ճամփա բացել… Բառերս, թե տեղ հասնեն, արևի առաջ դռները կբացեն ու այս անգամ իմ ձեռքերով այն քեզ կտամ ու արևի հետ էլ հոգիս, սիրտս, ողջ էությունս…Դու միայն նայի´ր աչքերիս… Աչքերս բարի են շատ… Այնտեղ քեզ համար "գողացված” արևներն են ապրում…Անձրևում է, ցուրտ է, շոգում եմ… Իմ աչքերում քո արևներն են ապրում…

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1157 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar