Ի՞նչ տեսք պետք է ունենա կատարյալ կինը - 20 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 20 » Ի՞նչ տեսք պետք է ունենա կատարյալ կինը
21:57
Ի՞նչ տեսք պետք է ունենա կատարյալ կինը

Սկսենք այն բանից, որ ձեր մազերը պետք է առաջին հերթին մաքուր լինեն։ Ապա մազերի գույնը պետք է գեղեցիկ լինի, հարուստ ու փայլող։ Խորհուրդ չեմ տա «մելիրովկա» անել, դա նորաձեւ չէ։ Երկար մազեր ունեցող կանանց հատկապես պետք է խնամքը։ Երկար մազերը պետք է արձակած պահել, ուստի դրանք պետք է խնամված ու գեղեցիկ լինեն, եւ ոչ թե հավաքել ու մազակալներով պատել։ Դրանք պետք է ձեզ զարդարեն։Տարիքով կանանց խորհուրդ եմ տալիս կտրել մազերը՝ համաձայն աքսիոմի, որ «որքան մեծանում ենք, այնքան կարճ պետք է լինեն մեր մազերն ու այնքան բաց գույներով պետք է շպարվենք», հիշեք դա։ Ձեռքերն իրենց հերթին պետք է լավ խնամված լինեն։ Անթերի մատնահարդարում է պետք, սակայն ոչ աչքի ընկնող գույնով։ Ոտքերն՝ առանց մեկնաբանության։ Սա արդեն մարմնի խնամք է, ամենօրյա, ամեն շաբաթվա ու ամեն ամսվա աշխատանք, որը չի քննարկվում։ Ձեր կարգախոսը պետք է դառնա հետեւյալ արտահայտությունը. «Ոչ մի հատիկ մազ մարմնի վրա»։Հիշեք, չկա «չեմ կարող», կա «չեմ ուզում»։ Մի անտեսեք մարդկանց խորհուրդները, կողքից հայացքները։ Մի կարծեք, թե բոլորը միայն քննադատել են ցանկանում։ Երբեմն կողքից մեզ ավելի լավ են տեսնում ու ճիշտ խորհուրդ են տալիս։ Սովորեք երբեմն լսել նրանց։ Սակայն ամենակարեւորը, որ պետք է գիտակցել. ամեն ինչ անում ենք մեզ համար։ Թեեւ, իմացեք, որ շրջապատն անպայման կնկատի ու կգնահատի։ Ոտքի եղունգները պետք է հարդարել ոչ միայն ամռանը, կամ դեմքը մաքրել, քանի որ արդեն սեւ կետեր են երեւում։ Մեզ պետք է հետեւենք մշտապես։ Այդ ամենը կապված չէ ֆինանսականի հետ, քանի որ խնամքը կարելի է եւ տնային պայմաններում էլ անել։ Եթե հնարավորություն ու ցանկություն կա, իհարկե կարող եք մասնագետի օգնությանը դիմել։Վերջում ասեմ, որ ազնիվ պետք է լինենք մեզ հետ։ Պետք է հրաշալի տեսք ունենանք, հրապուրենք ու տպավորենք, հետաքրքրենք մեր արտաքինով, տղամարդկանց ստիպենք քարանալ։ Այդ պատճառով էլ խորհուրդ եմ տալիս գտնել ձեզ, չընդօրինակել ընկերուհիներին, քանի որ եթե նրան մի բան սազում է, չի նշանակում, որ դուք էլ նույնքան լավ տեսք կունենաք այդ կերպարով։ Սովորեք լսել ինքներդ ձեզ, զգալ, թե ինչ է ձեզ դուր գալիս եւ աստիճանաբար բավարարել ձեր ցանկությունները։ Կարեւորը՝ միշտ հարմարավետ եղեք ու վստահ՝ ձեր կերպարի մեջ։ Եւ հիշեք, որ կինն այնպիսի տեսք է ունենում, ինչպիսին իր ներսն է, ինչպես ինքն իրեն ղ սիրում։ Իզուր չեն ասում, քանի դեռ չես սիրում ինքդ քեզ, ոչ ոք չի սիրի քեզ»։


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 579 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar