Ի՞նչ ներկայացրեց Apple-ը - 23 Մարտի 2016 - Status4ka.Ru
Այսօր 15.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 23 » Ի՞նչ ներկայացրեց Apple-ը
10:11
Ի՞նչ ներկայացրեց Apple-ը

Երեկ տեղի ունեցավ Apple ընկերության հերթական գարնանային պրեզենտացիան, որի ժամանակ ներկայացվեցին մի քանի նոր մոդելներ և ծրագրային ապահովումներ: Եկեք տեսնենք, թե ինչ երեկ ներկայացրեց Apple-ը: iPhone SE Նոր iPhone SE-ն դարձավ Apple-ի ամենակոմպակտ սմարթֆոնը: Այն ունի 4 դյույմանոց էկրան և արտաքնապես շատ նման է iPhone-ի նախորդ մոդելին: iPhone SE-ն ունի A9 պրոցեսոր, 12 մեգապիկսելանոց տեսախցիկ, որն ունակ է նկարել կենդանի լուսանկարներ (Live Photos) և 4K տեսահոլովակներ: Նոր մոդելը աշխատում է նաև Apple Pay տեխնոլոգիայի հետ, իսկ ահա 3D Touch սենսորներ այս մոդելի վրա չկան:

iPhone SE-ն չի թողարկվի 32Գբ տարբերակով և հասանելի կլինեն միայն 16Գբ և 64Գբ տարբերակները: Նոր սմարթֆոնը հասանելի է գրեթե բոլոր գույներով՝ այդ թվում մանուշակագույն: ԱՄՆ-ում 16 ԳԲ հիշողությամբ iPhone SE-ն կարժենա $399, 64 ԳԲ հիշողությամբ տարբերակը` $499: iPad Pro Apple ընկերությունը որոշել է զարգացնել iPad Pro պլանշետը և այս անգամ ներկայացրեց այս պլանշետի թարմացված տարբերակը: Այս անգամ Apple-ի աշխատակիցները ալարել են նոր անուն մտածել և անունը թողել են նույնը՝ iPad Pro: Այս նոր պլանշետն ունի 9.7 դյույմանոց էկրան, իսկ մնացած պարամետրերով գրեթե չի տարբերվում նախորդ մոդելից:

Պլանշետն ունի A9X պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն, Apple Pencil ստիլուսի հնարավորություն, 12 մեգապիկսելանոց տեսախցիկ: Apple-ը թողարկելու է նաև iPad Pro պլանշետների 256 Գբ տարբերակները: iOS 9.3 Apple-ը ներկայացրեց նաև iOS 9.3 օպերացիոն համակարգը, որտեղ հայտնվել է Night Shift ռեժիմը, որը փոխում է էկրանի գույները օրվա ժամից կախված: iOS 9.3-ում բարելավվել է նաև Apple Car-ին հնարավորությունները և ավելացել են մի շարք այլ ոչ այդքան նշանակալից ֆունկցիաներ:

tvOS Apple-ը թարմացրել է նաև tvOS համակարգը: tvOS 9.2-ում ավելացել է ավելի խելացի ձայնային օգնական և կատարվել են մի քանի փոփոխություններ:

Apple Watch Apple-ը ներկայացրեց Apple Watch ժամացույցների մի քանի թարմացված ժապավեններ: Իջեցվել են նաև Apple Watch խելացի ժամացույցների գները: Այժմ դրանց գները սկսվում են 299 դոլարից:


 u.to/k-dYDg

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 451 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar