Ի՞նչ կբերի մեզ Սեւ վիշապի տարին - 18 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 18 » Ի՞նչ կբերի մեզ Սեւ վիշապի տարին
16:33
Ի՞նչ կբերի մեզ Սեւ վիշապի տարին

Շատ շուտով կասենք. «Գալդ բարի, Սեւ վիշապի տարի»:
Ամեն ազգ, ժողովուրդ ունի իրեն առանձնահատուկ սովորույթները, որոնք կապված են Ամանորի գալստյան հետ: Եթե վստահենք արեւելյան օրացույցին, ապա 2012-ը Վիշապի տարի է, որի գույնը սեւն է, այսինքն` Սեւ վիշապի տարի է մեզ սպասվում: Չինացիները համոզված են, որ սեւ վիշապները սիրում են նաեւ վառ եւ ինտենսիվ գույներ, որոնք շատ համապատասխան են Նոր տարուն:

Վիշապներն ազդեցիկ անհատականություններ են, ու թեեւ նրանք նախընտրում են կանաչ, կարմիր եւ ոսկեգույն երանգները, սակայն կսիրեն նաեւ գույնզգույն զգեստներ: Բացի դրանից` վիշապներին դուր է գալիս ոսկին: Ահա թե ինչու չինական առասպելներում եւ հեքիաթներում ոսկիների, գանձերի պահապանները հենց վիշապներն են:

Եթե դուք ունեք ոսկյա զարդեր, ապա դրանք ձեզ 2012 թ-ին անպայման հաջողություններ կբերեն: Հատկապես Ամանորին մեծ ուշադրություն ցուցաբերե՛ք մատնահարդարմանը եւ դիմահարդարմանը, բայց մի՛ մոռացեք, որ վիշապի գույնը սեւն է, իսկ դա նշանակում է, որ այդ գույնն էլ պետք է օգտագործվի դիմահարդարման ժամանակ:

Նոր տարվա ամենակարեւոր պայմանն է` դուք պետք է փայլեք ոսկյա կամ էլ արծաթյա զարդերով ու գեղեցիկ հումորներով: Ըստ աստղաբանների` 2012 թ-ը չպետք է դիմավորել միայնակ: Ի վերջո, վիշապն արեւելյան օրացույցի միակ առասպելական կենդանին է, որին աստղագետները համարում են կախարդական, այնպես որ ինչպես կդիմավորեք Վիշապի տարին, այնպես էլ այն կանցկացնեք:

Մի՛ վախեցեք տոնական օրը պրովակացիոն զգեստներ հագնելուց, բայց հիշե՛ք, որ հագուստի վրա անպայման պետք է լինի սպիտակ գույն, որովհետեւ 2012 թ-ի խորհրդանիշ Սեւ վիշապն այն նույնպես սիրում է:

Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի կարծիքով` գալիք տարում հատկապես կենդանակերպի 6 նշանների` խոյերի, ցուլերի, կույսերի, այծեղջյուրների, աղեղնավորների եւ ջրհոսների ինտելեկտուալ մակարդակը բավականին մեծ աճ կունենա, եւ նրանց համար բեկումնային տարի կլինի։

2012 թ-ը հաղթանակների տարի է լինելու երկվորյակների, խեցգետինների, առյուծների, կշեռքների, ձկների եւ այծեղջյուրի նշանների տակ ծնվածների համար։

Ահա թե ինչ խորհուրդ ունեն հորոսկոպի 12 նշանները գալիք տարում:

Խոյերին բացառիկ ուրախ եւ երջանիկ տարի է սպասվում, ինչպես նաեւ մտքի ներուժի դրսեւորումը նրանք կզգան բոլորից առավել։ Ցանկալի է, որ այս կենդանակերպի նշանի տակ ծնվածների առօրյայում գերակշռեն կարմիրը եւ վարդագույնը։ Նոր գործ սկսելու, նոր ուսումնական հաստատություն ընդունվելու, մասնագիտությունը փոխելու համար հիանալի եւ երջանիկ տարի է սպասվում։ Խոյերը կարող են նաեւ 2012 թ-ին ընտանիք կազմել։

Ցուլերի համար 2012 թ-ը բավական բուռն տարի է լինելու։ Այն ծրագրերը, որոնք նրանք նախատեսել են տարիներ կամ ամիսներ առաջ, իրենց կայուն աճը կունենան, ճանապարհորդություններն ու ուղեւորություններն էլ մեծ լիցքեր եւ ուժեր կհաղորդեն ու նոր մակարդակի կարող են հասցնել նրանց։ Ցուլերին հիմնականում կխոչընդոտեն վախերը, իսկ այդ վախերի հաղթահարումը կհանգեցնի մի շարք հաջողությունների։ Ցուլերի համար տարվա գույնը կանաչն ու դեղնականաչն է։

Երկվորյակների համար 2012 թ-ը հաղթանակի տարի է, բայց այս նշանի տակ ծնվածները պետք է ռիսկի դիմեն։ Ռիսկային վիճակն ավելի կօգնի նրանց։ Պետք է հրաժարվեն արդեն անցած, օգտագործված հին մեթոդներից եւ փորձեն ավելի նորն ընկալել։ Եթե երկվորյակները դա չանեն, ապա ստեղծագործական մեծ դադար կունենան։ Կենդանակերպի այս նշանի գույներն են լինելու նարնջագույնը, հագեցած մեղրագույնը։

Խեցգետիններին նույնպես բավականին լավ տարի է սպասվում` մեծ հաղթանակներ, երջանիկ պահեր, որոնք բավական տեւական կլինեն։ Նախընտրելի գույները սպիտակը եւ բաց դեղինն են։

Առյուծներին եւս հիանալի տարի է սպասում հատկապես ֆինանսական ոլորտում, ինչպես նաեւ տուն կառուցելու, ֆինանսական կարողություններն ամրապնդելու, ընտանիք կազմելու առումով։ Տղամարդ առյուծներին խորհուրդ է տրվում դրսեւորել իրենց կամային հատկանիշները, իսկ կին առյուծների պարագայում 2012 թ-ը ամուսնանալու համար հիանալի տարի է։ Նարնջագույնն ու հագեցած ոսկեգույնը առյուծի տարվա գույներն են։

Կույսերի համար մի փոքր բարդ տարի է սպասվում, քանի որ հույզերը խոստանում են լինել շատ բուռն։ Եթե նրանք զգացմունքներով առաջնորդվեն, ապա դրանք քաոսային եւ բավական պարտվողական վիճակի կհասցնեն։ Սակայն կույսերը, զսպելով զգացմունքները, կարող են հասնել բավականին մեծ հաղթանակների` օգտագործելով իրենց ինտելեկտն ու մտքի ուժը։ Նրանց համար տարվա գույներն են կապույտը եւ բաց կանաչը։

Կշեռքների համար 2012 թ-ն ուղեւորությունների, հաղթանակների տարի է: Նոր տուն տեղափոխվելը եւ տան հետ կապված բոլոր գործերը խոստանում են լինել շատ հաջող, ամուսնությունները` նույնպես։ Կշեռքների համար հաջորդ տարվա գույներն են մարգարտագույնը եւ վարդագույնը։

Կարիճներին բավականին բարդ տարի է սպասվում, քանի որ առողջական լուրջ խնդիրները կարող են խանգարել ամեն ինչին։ Կարիճները պետք է փորձեն մեծ ուշադրություն դարձնել հատկապես իրենց առողջությանը։ Այս կենդանակերպի նշանի տակ ծնվածների համար 2012 թ-ին զգացածը 2011 թ-ին տեղի ունեցած իրադարձությունների բնական հետեւանքն է լինելու։ Ավելին` 2011 թ-ի ուժը կարիճները կզգան առաջիկա 5-6 տարվա կտրվածքով։ Նրանց հաջողակ գույներն են կարմիրը եւ հագեցած նարնջագույնը։

Աղեղնավորներին հետաքրքիր ճանապարհորդություն, սիրո մեջ հաջողություններ, նոր ինտելեկտուալ առաջընթացներ են սպասվում։ 2012 թ-ը նրանց մեծ հեռանկարներ է խոստանում։ Մանուշակագույնն ու հողագույնն են հաջորդ տարի նրանց հաջողություններ բերելու։

Այծեղջյուրներին համբերատարության տարի է սպասվում։ Փոքրիկ անախորժություններ կլինեն Սեւ վիշապի տարում, սակայն այդ ընթացքում նրանց կթվա, թե դրանք երկար են տեւելու եւ շատ բարդ են լինելու։ Դա ամենեւին էլ այդպես չէ. այդ դժվարությունները շատ արագ կանցնեն։ Այծեղջյուրները պետք է փորձեն ավելի ռիսկային եւ համարձակ գործել, ու ամեն ինչ կստացվի։ Նրանց գույները սեւն ու մուգ շագանակագույնն են։

Ջրհոսները եւս առողջական խնդիրներ կունենան, սակայն դրանք ավելի հեշտ լուծելի կլինեն, քան կարիճների դեպքում է։ Ջրհոսները մեծ առաջընթաց կունենան գիտության բնագավառում: Նրանց համար տարվա գույները սեւն ու մուգ շագանակագույնն են։

Ձկների համար տարին կլինի մի փոքր ավելի բարդ, սակայն ոչ այնքան, որքան 2011 թ-ին էր։ Պետք է հրաժարվել ամեն տեսակի հնացած հայացքներից։ Հատկապես մտքի ոլորտում ձկների համար մեծ փորձություններ են նախապատրաստված, սակայն դա չի նշանակում, թե դրանք պետք է բացասաբար ընդունել։ Դրանք նրանց ավելի ուժեղ դարձնելու համար են։ Ձկների համար տարվա գույներն են երկնագույնը եւ բաց կանաչը։

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1703 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.5/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar