Ի՞նչ է խորհրդանշում աչքով բուրգի նշանը դոլարի վրա - 19 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 19 » Ի՞նչ է խորհրդանշում աչքով բուրգի նշանը դոլարի վրա
13:34
Ի՞նչ է խորհրդանշում աչքով բուրգի նշանը դոլարի վրա
Աչքով բուրգի պատկերը հանդիպում է երկու ձևով: Եգիպտական կլասիկ տարբերակը իրենից ներկայացնում է ուղղակի մի բուրգ, որի կողմերից մեկի վրա աչք է պատկերված: Բայց ավելի հայտնի է դարձել երկրորդ տարբերակը, որում հատված բուրգի վերևի մասը կախված է բուրգի վրա և այդ մասի վրա էլ զետեղված է աչքը: Այս սխեմայում կարող ենք տեսնել խորհրդանշական խորը նշանակություն. վերևի մասն առանձնացված է հիմքից և հենց դրա վրա էլ գտնվում է ամենատես աչքը: Վերևի հատվածը, որն այդքան էլ մեծ չէ, գերիշխում է մնացած մասի վրա և հենց այդ գաղափարն էլ հիմնական նշանակությունն է այս պատկերի: : Աչքով բուրգի խորհրդանշական իմաստը պարզ է, բայց որտեղի՞ց է այն հայտնվել ու ինչու՞ մինչև հիմա այն գոյություն ունի: Ամենից հաճախ այս խորհրդանիշը կապում են մասսոնների հետ, եռանկյան մեջ բանտարկված աչքի պատկերը նրանց մոտ հայտնի է «պայծառափայլ դելտա» անունով: Ենթադրվում է, որ մասսոնները այն փոխառել են քրիստոնեությունից, որտեղ եռանկյունը խորհրդանշում է երրորդությունը, իսկ աչքը նախախնամության ամենատես աչքն է: Բայց այս խորհրդանիշը հանդիպում էր նաև դեռ քրիստոնեությունից առաջ և Եգիպտոսում հայտնի էր «Հորուսի աչք» (Հորուս, Ռա) անունով: Այնուամենայնիվ, չնայած մշակույթների փոփոխությանը, ամենատես աստվածային աչքի սիմվոլիկան մնում է անփոփոխ: Ամենադյուրին տարբերակը մեկ դոլարանոց ԱՄՆ թղթադրամի վրա գտնվող այդ աչքը մասսոնների խորհրդանիշ համարելն է, բայց ամեն ինչ ավելի բարդ է: Հստակ տարբերություն կա «պայծառափայլ դելտայի»՝ եռանկյունու մեջ գտնվող աչքի և կտրված բուրգի վրա պատկերված ամենատես աչքի միջև հենց այդ պատճառով էլ երկրորդ խորհրդանիշը բավականին հաճախ կապում են ամենաառեղծվածային ու ամենախորհրդավոր կազմակերպություններից մեկի՝ Իլումինատների հետ: Այս կազմակերպության անդամները եռանկյունու մեջ գտնվող աչքը անվանում են Լյուցիֆերի գնոստիկական աչք կամ ամենագետ աչք: Այս խորհրդանիշը ուղղակիորեն կապում են համաշխարհային մի կառավարության հետ, որը մեծ իշխանություն ունի մարդկանց վրա, աշխարհը գաղտնի ղեկավարում է ու սահմանում նրա զարգացման ուղին: Այս ամենի հաստատումը կարող ենք տեսնել մեկ դոլարանոց ԱՄՆ թղթադրամի վրա: Դրա հիմքի վրա նկատելի է MDCCLXXVI գրվածը, որը հռոմեականից նշանակում է 1776: Հենց այս տարվա ընթացքում էլ հիմնվել է Իլումինատների կազմակերպությունը (այդ տարվա ընթացքում նաև Ամերիկան է անկախ ճանաչվել): Հետաքրքիր այս սիմվոլիկայում բուրգերն ունեն շերտեր: Մինչև կտրված հատվածը 13 շերտ է, որը նշանակում է 13 անգամ 13 տարի: Դա կազմում է 169 տարի, հենց այդքան տարի էլ Իլումինատները պատրաստվել են իշխանությունը գրավելուն. 1776 թվականից մինչև 1945 թվականը: Դրան հաջորդում է կտրված հատվածի ու վերև բարձրացրած գագաթի միջև ընկած հատվածը, որը կոչվում է «երկրորդ փուլ»: Դա էլ կազմում է 26 տարի, կամ երկու անգամ 13: Փուլի սկիզբը 1945 թվականն է, ավարտը՝ 1975 թվականը: Եվ վերջապես, բուրգի վեր բարձրացրած մասը, որի վրա էլ պատկերված է աչքը, կոչվում է «երրորդ փուլ» և տևում է 39 տարի, կամ այլ կերպ ասած 3 անգամ 13: Դրա ավարտը 2010 թվականն է: Այս թվականից հետո Իլումինատների իշխանությունը դառնում է համընդհանուր, և աշխարհում ոչ ոք այլևս ի զորու չէ վիճել այն փաստի շուրջ, որ նրանց կողմից հաստատվում է նոր աշխարհակարգ: Հենց այս արտահայտությունն էլ (Novus ordo seclorum) դրոշմված է մեկ դոլարանոց ամերիկյան այս թղթադրամի վրա պատկերված բուրգի տակ:

 www.mediamonitor.am

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 698 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar