Ի՞նչ է պետք մաշկին երիտասարդ մնալու համար - 12 Նոյեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 12 » Ի՞նչ է պետք մաշկին երիտասարդ մնալու համար
19:08
Ի՞նչ է պետք մաշկին երիտասարդ մնալու համար

Յուրաքանչյուր կին ցանկանում է որքան հնարավոր է ավելի երկար ժամանակ գեղեցիկ ու երիտասարդ մաշկ ունենալ: Սակայն տարիքին զուգընթաց կանայք կորցնում են իրենց թարմ տեսքը եւ մաշկի վրա կնճիռներ ու ծալքեր, իսկ աչքերի տակ կապտուկներ են առաջանում. անգամ հայելու մեջ նայելու ցանկությունն է մարում: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ մաշկին երիտասարդ մնալու համար: Մաշկային խնդիրները հիմնականում առաջանում են այն դեպքում, երբ մաշկի կոլագենային շերտը թուլանում է. «Մաշկը ջրազրկվում է, եւ այս գործընթացն ավելի է խթանվում ծերացման զուգընթաց: Իսկ առաջացող փոփոխություններն անխուսափելիորեն արտահայտվում են մաշկի արտաքին տեսքի վրա»,- ասել է կոսմետոլոգ Պասկալ Մորան: Այսպիսով, ներկայացնում ենք, թե ինչ է պետք անել մաշկի երիտասարդությունը պահպանելու համար: Մաքրում Չնայած մաքրող կաթերը դասական միջոց են համարվում մաշկի թարմ ու երիտասարդ տեսքը պաշտպանելու համար, բայց մասնագետները առաջարկել են նաեւ ավելի պարզ միջոցներ: Օրինակ, մեթոդներից մեկի կիրառման համար անհրաժեշտ է ջուր, փրփուր, կարագ, դոնդող եւ անձեռոցիկ: Այս ամենը խառնելով ստացվում է մի զանգված, որը հիանալիորեն մաքրում է մաշկը փոշուց եւ ավելորդ ճարպից: Իմունիտետի բարձրացում Մաշկն արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է կանխել վերջինիս ջրազրկումը, ինչպես նաեւ վնասակար մոլեկուլների մուտքը մաշկի մեջ: Սակայն տարիքին զուգընթաց մաշկի արտաքին շերտը սկսում է թուլանալ, հետեւաբար պետք է օգտագործել ամենօրյա հատուկ քսուքներ՝ մաշկի պաշտպանիչ շերտն ավելի ամրացնելու համար: Ավելի հարթ ծակոտիներ Կանայք մեծանալուն զուգահեռ սկսում են մեծ ուշադրություն դարձնել ծակոտիների չափերին. հատկապես յուղոտ եւ ծերացած մաշկի դեպքում ծակոտիները շատ ավելի արագ են լայնանում: Ծակոտիներն անտեսանելի դարձնելու համար Պասկալ Մորան առաջարկում է օգտագործել սիլիկոնե էլաստոմերներով հարուստ քսուքներ, որոնք կնվազեցնեն մաշկի ճարպի սինթեզը, թեփոտումը, ինչպես նաեւ կնպաստեն մաշկի հյուսվածքի հարթեցմանը:


 Աղբյուրը՝ Zdravoe.com

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 873 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar