Ի՞նչ է նշանակում ինտերնետ-կախվածություն - 12 Նոյեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 12 » Ի՞նչ է նշանակում ինտերնետ-կախվածություն
19:08
Ի՞նչ է նշանակում ինտերնետ-կախվածություն

Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ պարբերաբար ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ, ինտերնետ-կախվածություն ոչ բոլորն են ձեռք բերում։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Միգուցե ինչ-որ կապ կա մարդու բնավորության եւ ինտերնետ-կախվածության միջեւ։ Բժիշկները պնդում են, որ ինտերնետ-կախվածությունը հիվանդություն է, որը բացասաբար է ազդում մարդու հոգեկան աշխարհի վրա։ Հետազոտողները պարզել են, որ այս հիվանդությամբ տառապում է օգտատերերի մոտ 50%-ը։ Ինտերնետ-կախվածության նախանշանները կարելի է դասակարգել ըստ երկու խմբի՝ հոգեբանական եւ սոմատիկ։ Հոգեբանական ցուցանիշները ի հայտ են գալիս էյֆորիայի եւ համակարգչի հետ խոսելու ձեւով։ Այս ժամանակ մարդը մշտապես ցանկանում է առցանց լինել եւ բարկանում ու զայրանում է, երբ համացանցից օգտվելու հնարավորություն չի լինում։ Մասնագետներն այն կարծիքին են, որ չորս ժամից ավել համակարգչի դիմաց անցկացնելը կարող է խնդիրներ առաջացնել մտերիմների եւ հարազատների հետ շփվելիս ու նրանց հետ փոխհարաբերություններ հաստատելիս։ Սոմատիկ խնդիրների դեպքում առաջանում են աչքերի չորություն, անքնություն եւ ախորժակի բացակայություն։ Առողջությունը չվնասելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելի հաճախ ընդմիջումներ անել, կատարել ավելի իրական գործողություններ, որոնք կշեղեն ձեր ուշադրությունը համացանցից եւ համակարգչից։ Պետք չէ նաեւ մոռանալ, որ համացանցն առաջին հերթին տեղեկատվություն ստանալու աղբյուր է, իսկ ծանոթություն հաստատելն ու շփվելը իրական կյանքում ավելի հետաքրքիր եւ գրավիչ են, քան համակարգչի էկրանի առաջ նստած։


 Աղբյուրը՝ comp-doctor.ru

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 649 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar