Ի՞նչ անել, երբ Ձեր համակարգչի պրոցեսորը տաքանում է և համակարգիչը անջատվում - 15 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 15 » Ի՞նչ անել, երբ Ձեր համակարգչի պրոցեսորը տաքանում է և համակարգիչը անջատվում
11:03
Ի՞նչ անել, երբ Ձեր համակարգչի պրոցեսորը տաքանում է և համակարգիչը անջատվում

Եվ այսպես, եթե Ձեր համակարգչի պրոցեսորը տաքանում է և արդյունքում համակարգիչը անջատվում է պետք է անել հետևյալ քայլերը.

1.Ստուգում եք բոլոր հովացուցիչների աշխատանքը, եթե չի աշխատում որևիցե մեկը՝ բնականաբար փոխում եք

2.Թարմացնում եք պրոցեսորի և ալյումինե ջերմակլանիչի միջև քսված ջերմամածուկը (հարկավոր է քսել շատ բարակ շերտով և ոչ մի դեպքում հաստ)

3.Մաքրում եք հովացուցիչների և ալյումինե ջերմակլանիչի փոշիները (մանրակրկիտ):

Եթե այս քայլերից հետո ձեր համակարգիչը միևնույնն է անջատվում է՝ ուրեմն փորձեք այս մեթոդը

Բացում ենք կառավարման վահանակը (control panel) ընտրում հոսանքի հատկությունները (power options և հերթականությամբ անում այն քայլերը որոնք նշված են ներքևի նկարների շարքում.

1. Ընտրում եք Ձեր մոտ նշված պլանի change plan settings-ը.


2. ընտրում ենք chang advancer power settings


3. processor power managment-ում ընտրում ենք մինիմում եզրը և 5%-ից իջեցնում մոտ 3%.


4. Նույն processor power managment-ում ընտրում ենք առավելագույն (մաքսիմում) եզրը և 100%-ից իջեցնում մինչև մոտ 80%.


Ահա և վերջ:

Հեղինկ` Arxangelo.info

 

Բաժին: Հնարքներ | Դիտումներ: 1550 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Noro • 17:20, 15.04.2012
Ba nootbook-i hamar ete karas ruseren ov uxarki im windows-i lezun ruserena
ComForm">
avatar