Հռիփսիմե Խուրշուդյանի ավանդական հարսանիք - 21 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 21 » Հռիփսիմե Խուրշուդյանի ավանդական հարսանիք
20:28
Հռիփսիմե Խուրշուդյանի ավանդական հարսանիք
Հոկտեմբերի 18-ին, տեղի է ունենում ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի ու Տարոն Թովմասյանի հարսանեկան արարողությունը: Աշտարակի Մուղնի գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում զույգը ստացել է Աստծո օրհնությունը, իսկ խնջույքն այս պահին շարունակվում է "Շանթ” ռեստորանում, որտեղ քիչ առաջ ֆիքսված լուսանկարներն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին: 
Հռիփսիմեն բարձր տրամադրությամբ, սակայն փոքր-ինչ հուզված խոստովանել է. "Ավելի լավ է մրցումների լինեի, քան իմ հարսանիքին:): Շատ պատասխանատու եւ կարեւոր օր է”: 

2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը տեղեկացրել է, որ իր հայկական ավանդական հարսանիքը համեմել է սպորտային տարրերով. հարսանեկան տորթը ծանրաձողի տեսքով է, տարոսիկները` եւս:): 
25-ամյա մարզուհին իր հարսանեկան զգեստն ընտրել է քրոջ հետ: Այն բերվել է Բելգիայից: Հռիփսիմեն նշել է` "հարսի շորը կպահի որպես հուշ”: Նորապսակների կնքահայրը փեսայի մկրտության կնքահայրն է` Գրիշան: Հյուրերի թվում են զույգի բարեկամները, գործընկերները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Նազիկ Ավդալյանը եւ այլք: Արդեն ամուսիններ Հռիփսիմեն ու Տարոնը հարսանիքից հետո հանգստանալու են Ծաղկաձորում, գուցե նաեւ մեկնեն արտերկիր` վայելելու մեղրամիսը. "Ժամանակս ու գրաֆիկս այնքան խիտ է: Տեսնենք` ինչպես կստացվի, որովհետեւ պետք է մարզումներս շարունակեմ եւ կրկին անցնեմ աշխատանքային ռիթմին”:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 1634 | Ավելացրեց: GJUK | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar