ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 6 Հոկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հոկդեմբեր » 6 » ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
10:37
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ Այսօր սիրելին կպահի իրեն այնպես, ինչպես միշտ, սակայն դուք նրա պահվածքին կարձագանքեք մի փոքր ոչ ադեկվատ: Նա ոչ մի կերպ չի կարողանա հասկանալ ձեր այդ արձագանքը, քանի որ այլ բանի էր սպասում ձեզանից:

ՑԼԵՐ Այսօր կցանկանաք ձեր սիրելիի համար իսկական երկրորդ կես դառնալ, ինչը նշանակում է լինել նրա տրամաբանական շարունակությունը, անբաժան մասնիկը, նրա զգացմունքներն ու մտքերը: Դա ոչ այնքան ռոմանտիկ է, որքան դժվար, սակայն արժե փորձել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Այսօր դժվար կլինի հստակորեն ձեր միտքը հասցնել սիրելիին, այդ պատճառով նա միանգամայն կարող է ձեզ սխալ հասկանալ կամ էլ ընդհանրապես չհասկանալ: Եթե նա լսի ոչ միայն ձեր բառերը, այլեւ իր ներքին ձայնը, փոխըմբռնման խնդիր չեք ունենա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Ձեր կյանքի խաղաղ ընթացքն այսօր կաող է խախտվել: Ձեզ կխանգարի ինչ-որ անսպասելի բան: Սակայն այդ իրադարձությունը կարող է ի օգուտ ձեզ լինել՝ մտերմացնելով ձեզ նրա հետ, ով մասնակից կլինի դրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ Այսօր եղեք ժպտերես եւ ուրախ՝ անկախ ամեն բանից: Ձեր սիրելին, ինչպես նաեւ ձեր մտերիմները կգնահատեն դա եւ կըդնունեն ի գիտություն, ինչը նշանակում է, որ այլեւս չեն տանջի ձեզ հարցերով, թե ինչ է պատահել:

ԿՈՒՅՍԵՐ Այսօր սիրելին շատ կցանկանա ընդմիջում անել ձեզ հետ հարաբերություններում, հանգստանալ ձեր սիրուց եւ ձեզանից: Այնպես որ, աշխատեք այսօր ձեր ներկայությունը չպարտադրել նրան, լրացուցիչ ուշադրություն չպահանջել:

ԿՇԵՌՔՆԵՐ Այսօր սիրելիի հետ հարաբերությունները նման չեն լինի նորմալ հարաբերությունների, ու դուք կվախենաք՝ արդյոք ամեն ինչ լա՞վ է, պե՞տք է հիշել եւ պահպանել ընդհանուր նորմերը: Սրանք լուրջ հարցեր են, որոնք պետք է քննարկել:

ԿԱՐԻճՆԵՐ Այսօր սիրելին կփորձի ձեզանից ինչ-որ գաղտնիք իմանալ, որը ձեզ համար ամենեւին էլ գաղտնիք չի լինի: Սակայն նրան ծաղրելու համար դուք կընդդիմանաք եւ կլռեք: Կարեւորը՝ չափը չանցնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Այսօր սիրելիին խնդրեք ընթրիք պատրաստել ամբողջ ընտանիքի համար: Դուք պարտավոր չեք ամբողջ ժամանակ խոհանոցում լինել, մանավանդ որ՝ աստղերը հուշում են այսօր հեռու մնալ կաթսաներից: Սիրելիին անհրաժեշտ հրահանգներ տվեք, իսկ դուք կարող եք վերցնել հեռակառավարման վահանակը եւ հեռուստացույց նայել:

ՋՐՀՈՍՆԵՐ Այսօր սիրելին ի վիճակի չի լինի լուծել ձեր խնդիրները եւ լավ կլինի, որ նա անձամբ հրաժարվի դրանք լուծելուց: Եթե նա չանի դա, դուք ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել նրան դրանում համոզելու համար:

ՁԿՆԵՐ Եթե դուք իսկապես ցանկանում եք ձեզ դուր եկած մարդու ուշադրությունը գրավել, ստիպված կլինեք առավելագույն ջանքերը գործադրել, ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական եւ նույնիսկ նյութական:


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 1106 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar