ՀՈԳՆԵԼ ԵՄ - 14 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 14 » ՀՈԳՆԵԼ ԵՄ
08:21
ՀՈԳՆԵԼ ԵՄ

Ամեն օր նույնություն...Ամեն օր նույն գժություններն ու խենթությունները:Հոգնել եմ...Հոգնել եմ էս նույնություններից...Հոգնել եմ կեղծ մարդկանց դեմքին ճիշտը չշպրտելուց:Ես՝ հոգնել եմ:Հոգնել եմ հավերժ քեզ սպասելուց,ուզում եմ չքանաս,ուզում եմ գնաս հեռու թե՛ ինձնից, թե՛ իմ զգացմունքներից:Գնա՛ հեռու հավերժ,որ չտեսնեմ կաս դու,բայց հեռու...Հոգնել եմ սերս կոկորդումս արցունքի տեսքով խեղդելուց:Ուզում եմ լացել բարձր,ուզում եմ գոռալ բարձր:Գիտեմ...Չես հասկանա հոգուս ցավը,չես իմանա լացիս պատճառը,չես կարողանա առանց թաց աչքերի նայել վրաս ,որովհետև ես լացում եմ,բայց ոչ քո կամքով:Հոգնել եմ անընդհատ տանը փակվելուց ու ամեն առավոտ ուռաց աչքերով արթնանալուց...Հոգնել եմ ամեն ուր քեզ փնտրելուց,ուրիշի մեջ քեզ տեսնելուց ու միշտ քո համար տանջվելուց:Հոգնել եմ միշտ ո՛չ անկեղծ ժպտալուց ու մարդկանց հավատացնելուց թե՝ ուրախ եմ...Ես ուրախ չեմ: Ես ուրախ լինել չեմ կարող, ես՝ անսիրտ եմ...Իմ սիրտը գողացել են ու թաղել ընդմիշտ: Հոգնել եմ ամեն անգամ գիշերնեը վեր թռնելուց ու շատ ցածր ձայնով լացելուց, որ հանկարծ մաման չլսի ու ասի. «Բալես ինչա՞ եղել» ու ես չկարողանամ մամայիս ասեմ.« Մամ ես անսիրտ եմ...»:Հոգնել եմ որոշ մարդկանցից թաքնվելուց:Ես հոգնել եմ...Հոգնել եմ վախկոտությունիցս,երբ վերցնում էի բրիդվան ու փորձում էի վենեքս բրթել,բայց ես էյնքան վախկոտ ու թուլամորթ էի, որ էտ էլ չէի կարողանում անեյի:Հոգնել եմ սուտի ձևացող «լավ» ընկերնեից,որոնք ժպտում են երեսիս,բայց մեջքիցս խփում՝ ասես թշնամիս լինեն...Հոգնել եմ անվերջ ու անիմաստ մտքերս արտահայտելուց, որոնք ոչինչ չեն փոխում...ՀՈԳՆԵԼ ԵՄ:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 783 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar