Հոգեբանական թեստ. ի՞նչ եք առաջինը տեսնում նկարում - 25 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 25 » Հոգեբանական թեստ. ի՞նչ եք առաջինը տեսնում նկարում
23:02
Հոգեբանական թեստ. ի՞նչ եք առաջինը տեսնում նկարում

Ի՞նչ եք առաջինը տեսնում նկարում

– Մոմակալ:

– Տղամարդ:

– Կին:

– Կրակ:

Ընտրեք մի տարբերակ և նայեք պատասխանը:

Մոմակալ:
Դուք սովոր եք լայն մտածել: Ձեր պլանները միշտ փառահեղ են: Դրանք ունեն միայն մեկ թերություն. Դուք մոռանում եք դետալների մասին: Դուք լայնահոգի մարդ եք: Բայց լինում է, որ դրանից օգտվում են շահադիտական նպատակով: Խորհուրդ ենք տալիս լինել ավելի զգուշավոր շրջապատի ընտրության ժամանակ: Չէ՞ որ իսկական ընկերներին Ձեզանից ոչինչ հարկավոր չէ:
Կին:
Դուք ռոմանտիկ անձնավորություն եք: Հակված եք հարաբերությունները և կյանքը «լիրիկ» դարձնել: Հաճախ ուշադրություն չեք դարձնում իրականության վրա: Ձեզ ասում են, որ Դուք «լողում եք երկնքում»: Մի կողմից էլ՝ դա վատ չէ, քանի որ այսօր ռոմանտիզմը պակասում է: Պարզապես մի մոռացեք, որ ռոմանտիկայից բացի՝ կա նաև առօրյան, որն այնքան էլ ռոմանտիկ չէ: Հակառակ դեպքում Ձեզ սպասվում են հիասթափություններ:
Տղամարդ:
Դուք հանգիստ եք, «ինչպես տանկը»: Ձեզ դժվար է հունից հանել: Դուք ստեղծագործ եք և մտածող: Սա հիասքանչ է, սակայն Ձեր հարազատներին երբեմն կթվա, թե Դուք բավարար ուշադիր չեք: Իրավիճակը շտկելու համար Ձեզ պարզապես անհրաժեշտ է մի փոքր ուշադրություն դարձնել Ձեր հարազատներին:
Ձեզ հետ հարմարավետ է և հանգիստ:
Կրակ:
Դուք չեք խորհում այնպես, ինչպես մյուսները: Դուք ամեն հարցի մասին ունեք Ձեր սեփական տեսակետն ու յուրահատուկ աշխարհայացքը: Սա լավ է, սակայն երբեմն շրջապատը Ձեզ չի հասկանում: Բայց դա չարիք չէ: Ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Կարևոր է, որ Դուք Ձեր ընտրած ուղուց չշեղվեք: Դուք պետք է մի փոքր ավելի ինքնավստահ լինեք: Ձեր գլխավոր կարգախոսն է՝ «Հանգստություն, միայն հանգստություն»:

 OpenBlog.am

Բաժին: Թեստեր | Դիտումներ: 729 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar