Հնարավորություններ - 11 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 11 » Հնարավորություններ
17:52
Հնարավորություններ

Մի մարդու գիշերով հայտնվում է հրեշտակը և ասում , որ նրան սպասում են մեծ գործեր ապագայում , որ նա հնարավորություն կունենա ունենալու մեծ հարստություն , վայելելու հասարակության հարգանքը , և ամուսնանալու գեղեցիկ կնոջ հետ:
Այդ մարդը իր ամբողջ կյանքում սպասեց խոստացված հրաշքներին , բայց ոչինչ տեղի չունեցավ : Վերջ ի վերջո նա մահացավ մենակության և չքավորության մեջ : Երբ նա հասավ դրախտի դարպասներին նա հանդիպեց այն հրեշտակին և ասեց ,-Դու խոստացար ինձ մեծ հարստություն , հարգանք հասարակության կողմից, և գեղեցիկ կին : Իմ ամբողջ կյանքում ես սպասեցի ...բայց ոչինչ տեղի չունեցավ :
-Ես դա քեզ չէի խոստացել , պատասխանեց հրեշտակը,-ես քեզ խոստացել էի այդ ամենի հնարավորությունների մասին , բայց դու դրանք բաց թողեցիր :
-Ես չեմ պատկերացնում ինչի մասին ես դու խոսում , - ասաց մարդը:
-Դու հիշում ես մի անգամ դու ուզում էիր ռիսկի դիմել և գործունեություն սկսել , բայց դու վախեցար անհաջողության հանդիպելուց և ետ կանգնեցիր քո որոշումից ,-հարցրեց հրեշտակը :Այն պատճառով որ դու հրաժարվեցիր այդ մտքից , այն տրվեց մեկ այլ մարդու , ով թույլ չտվեց որ վախը կանգնեցնի իրեն և եթե դու հիշում ես նա դարձավ ամենահարուստ մարդկանցից :
Մարդը տարուբերեց գլուխը...
-Եվ նաև հիշում ես , երբ մի անգամ երկրաշարժ եղավ , դու հանարավորություն ունեիր օգնելու մարդկանց , փրկելու ողջ մնացածներին , և այդպիսով դու կարժանանայիր մարդկանց հարգանքին հասարկության մեջ , բայց դու վախեցար որ քո բացակայության ընթացքում կմտնեն քո տուն և կթալանեն քո ունեցվածքը : Եվ դու այդպես էլ չարձագանքեցիր փրկության կանչերին , և մնացիր տանը...Մարդը նորից տարուբերեց գլուխը` հիշելով իր ստոր արարքի մասին:
-Եվ դու հիշում ես այն գեղեցիի կնոջը , որը քեզ դուր էր գալիս : Նա նման չէր քո իմացած ոչ մի կնոջ , բայց դու մտածեցիր , որ նա չի համաձայնի դառնալ այնպիսի մարդու կին , ինչպիսին դու ես, և վախենալով , որ կլինես մերժված դու դա չարեցիր :
Մարդը նորից տարուբերեց գլուխը և նրա աչքերին արցունքներ երևացին :
-Այո իմ ընկեր , նա կարող էր դառնալ քո կինը , և դուք կապրեիք երջանիկ , երկար տարիներ:
Մեզ բոլորիս ամեն օր շրջապատում են նման բազում հանարավորություններ , այդ թվում և սիրո հնարավորությունը , բայց հաճախ ինչպես այս մարդը , մենք նույնպես թույլ ենք տալիս , որ վախը խանգարի մեզ : Մենք չենք ասում մեր զգացմունքների մասին `վախենալով մերժված լինելուց, և մենք չենք վստահում մեզ ուրիշին կորստի ցավի վախի պատճառով:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 831 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar