Հիշում եմ... - 27 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 27 » Հիշում եմ...
18:25
Հիշում եմ...
Հիշում եմ ամեն ինչ, ամեն բան...Քո ջերմ ժպիտը, քո գեղեցիկ աչքերը, մեր ջերմ լռությունը, մեր անուրջներն ու իրար հետ անցկացրած հրաշք պահերը: Հիշում եմ քո ամեն օրվա նվիրած վարդը, իմ երջանկությունից փայլող աչքերն ու մի կաթիլ արցունքս վարդի այդ թերթին: Ամեն անգամ վարդ էիր ինձ նվիրում՝ կարմիր ու սպիտակ...Իմ շուրթերի պես կարմիր ու մեր երազների պես սպիտակ: Հիշում եմ իմ մանկական պարզամտությունը քեզ տեսնելիս, իմ անմիտ հարցերը, մեր փոխանակած հայացքները...Այն ժամանակ վարդի փշերն էին ծակծկում ձեռքերս, բայց այժմ կարոտած սիրո բեկորներն են լլկում սիրտդ ու հոգիս: Բախտի անիվը երկուսիս գլխին էլ չար խաղ խաղաց: Տեսնես ու՞մ էինք վնասել...Մարդիկ այժմ պատգամում են ներկայով ապրել ու մոռանալ անցյալը: Բայց ինչպե՞ս մոռանամ, ասացե՛ք, մարդի՛կ, եթե ներկաս ունայն է, դատարկ, իսկ անցյալումս են պարփակված մեր երազների վառ գույները այն փուչիկների պես գույնզգույն, որ նվիրեցիր իմ ծննդյան տոնին: Հիշում եմ ինչպես էինք երեխաների պես հրճվում, երբ այդ փուչիկները սկսեցին ճախրել երկնքում՝ ամեն մեկը մեր ապագայի վառ երազը մեզ հետ տանելով: Հիշում եմ՝երազում էինք մի տուն կառուցել ջրի ափին ու այնտեղ ապրել միասին, մարդկային բիրտ հասարակությունից հեռու: Երազում էի գեթ մի որ լսել մեր փոքրիկի անուշ շնչառությունը: Հիշում եմ ամեն ինչ, ամեն բան...Չգիտեմ՝ գուցե դու մոռացել ես ամենը, բայց չեմ կարծում, որ մոռանաս մեր ավազե տնակները, այն աստղազարդ երկինքը, իմ զրնգուն ծիծաղը...Հիշում եմ՝ ասում էիր, որ առաջին անգամ իմ ժպիտն ես սիրել, հետո աչքերս, ապա էությունս...Իսկ ես քո մեջ առաջինը քո հայացքն եմ սիրել՝տիրական,անկեղծություն հրավիրող հայացքդ: Այնտեղ ես միաժամանակ տեսնում էի բարություն, հպարտություն, անհուն սեր ու կարեկցանք...Հիմա պատուհանի առջև նստած դիտում եմ անցորդների դեմքերը: Բոլորը գրեթե մռայլ են, ինքնամփոփ:Կարծես ինչ-որ անտարբերություն կա բոլորի մեջ, ազդու անտարբերություն: Մարդկային մի հին խոսք կա. ասում են՝«Հույսը վերջում է մահանում»: Եվ ես դեռ հույսս չեմ կորցնում: Չհասցեագրված նամակն իմ դնում եմ շշի մեջ ու նետում ծովի ալիքների հոսանքի մեջ: Հույս ունեմ, որ այս ավանդական հնարանքը կօգնի մեզ...ու կվերադարձնի քեզ...

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 944 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar