Հիշողություն - 13 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 13 » Հիշողություն
13:22
Հիշողություն

Երեկոյան ժամերին էր. գիրքս փակեցի, ասեսվերջին անգամ հին թերթերի

իմաստուն հոտըշնչեցի.

ժպտացի:
Ոտաբոբիկ էի,դուրս եկա պատշգամբ:
Քամի էր.մազերս վազում էին մարմնիսերկայնքով,իրենց հետ բերելով գալիք

անձրևիթարմությունը:
Մեկ-երկու րոպե անց երկնքից անձրև մաղեց:Խելքիս փչեց դուրս գալ տանից,

հենց այդպեսոտաբոբիկ, մորս գործած ծաղկաշատ շալըուսերիս:
Քայլում էի ինձ այնքան ծանոթ ճանապարհով,բայց թվում էր , թե գնում էի

դեպիանհայտություն, էնպիսի մի զգացում էր ,ասես կույր մարդը կքայլեր

անտառում մոլորված:
Ոտքերս էին թելադրում ինձ` ուր գնալ, անկարող էի ինչ-որ բան զգալ կամ թե հասկանալ:
Միայն շարժս էի զգում, թեթև,լ ողացող շարժս:
Միտքս զբաղված էր, արագ-արագ հյուսում էր տարբեր հեքիաթներ

` կազմված մեկնախադասություններից:
"Ուզում եմ կրկին նրա շնչառության մեղեդին լսել”
"Մկանուտ ձեռքը սեղմել ու համբուրել”
"Կապտականաչ աչքերը փակել ու իմ տաք շուրթերով հպվել”
"Սերը նման է երկնքից թափվող անձրևի ` չես հասցնում նրան բռնել ու պահել”
"Սերը նման է հյուսիսից եկող քամու ` նրա սառնությունը քո մարմինը իրենով է

անում, բայց դատևական չի լինում”
Մտքերիս մեջ խորտակված և անգամ օգնության համար ձայն ու ծպտուն չհանած,

ես չնկատեցի,թե ինչպես հասա մի այգի ` մեր այգին, ու հասցրի անգամ հարմար

տեղավորվել նստարանին

`մեր նստարանին:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 667 | Ավելացրեց: Shush[ok]♥ | Գնահատական: 1.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar