Հիասթափություն - 21 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 21 » Հիասթափություն
19:52
Հիասթափություն

Սա մի զգացմունք է, որը չեմ կարծում, որ երբևէ որևէ մեկի մոտ առաջացած չլինի: Այն տարբեր կերպ է անդրադառնում մարդկանց վրա: Շատ վատ է, երբ մի բանից հիասթափվում ես, կամ ասենք մի անձից: Քեզ այդ պահին թվում է թե ամեն ինչ վերջացավ, այլևս նույն հետաքրքրությունն ու ոգևորությունը չի լինի, այլևս նույն հիացմունքը չկա: Բայց դա բնավ էլ այդպես չէ ու, եթե սա մի վերք համարենք, ապա կարող ենք ասել, որ ժամանակը բուժում է բոլոր վերքերը ու սա էլ կբուժվի, միայն թե հարկավոր է, որ սպիներ չմնան:

Կրկին շատ վատ է, երբ հիասթափվելու զգացողություն ունենում ես շատ հաճախ, դա կարող է խոսել քո բնավորության ոչ կայուն լինելուց ու քո թուլությունից: Շատերին եմ հանդիպել, ովքեր հիասթափությունապրելով ասում են "վերջ”, բայց նույնիսկ մի քանի օր չանցած կրկին նրանց մոտ սկսվում է հետաքրքրությունն ու ոգևորությունը… Ակամա այդ պահին հիշում եմ նրանց "վերջ”-ը: Դե վատ չէ, որ կրկին սկսում են ապրել, ուղղակի, դա կարելի է անել առանց ինքներդ ձեզ խաբելու (նկատի ունեմ այն, որ անընդհատ ասում եք”վերջ”, բայց դա դարձնում նույնի սկիզբը): Այստեղ էլ կուզենայի ասել, որ երբեք մի ասեք "վերջ”, հատկապես, եթե բնավորությամբ անկայուն մարդ եք:

Ամեն մի հիասթափություն քո կյանքը դարձնում է միապաղաղ, ուստի հարկավոր չէ հիասթափվել ոչ մեկից ու ոչինչից, ու հարկավոր է հիասթափության ճանապարհը հենց սկզբից փոխել և այդ խաչմերուկից ընտրել ու ընթանալ դեպի ոգևորության ճանապարհը

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 877 | Ավելացրեց: LiD | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar