Հիանալի միջադեպ - 12 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 12 » Հիանալի միջադեպ
19:46
Հիանալի միջադեպ

Գեղեցիկ մի օր էր, երբ Լուսինեն տանից դուրս եկավ,որպեսզի գնա դասի:Նա դեռ կես ճանապարհը չէր անցել,երբ մի ծեր կին մոտեցավ նրան և խնդրեց,որ իրեն օգնի անցնել ճանապարհի մյուս կողմը:Լուսինեն մեծ հաճույքով օգնեց ծեր կնոջը,և շարունակեց իր ճանապարհը:Նա իջնում էր աստիճաններից և հանկարծ մի պապիկ մոտեցավ և նրան ասաց որ ասյ օրը Լուսինեի օրն է:Լուսինեն հարցրեց ինչից եզրակացություն արեց պապիկը:Եվ նա ասա-,աղջիկս այս վարդը երեք օր է ինչ փթթում է բայց չի բացվում,քանի ու քանի մարդիկ են անցել այս վրդի կողքով բայց անյ չի բացվել,իսկ դու ասյօր առաջինն էիր որ անցնում էիր այս ճանապարհով :Եվ առավոտյան վարդը բացվել է:Լուսինեն շատ ուրախացավ և պապիկից շնորհակալություն հայտնեց ու ժպտալով հեռացավ:Լուսինեն ընկեր չուեր,և ոչ մի տղայի հետ չէր շփվել:Նա նստեց մետրո և ցանկանում էր շուտ հասնել համալսարան,որպեսզի եղելությունը պատմի ընկերուհիներն:Նա այդ մտքերով էր երբ մի ծեր կին բարձրացավ և կանգանծ մնաց,Լուսինեն իր տեղը զիջեց այս կնոջը:Սակայն մի երիտասարդ նույնը կատարեց իր նկատմամբ:Եվ ժպտալով նստեց այդ տղայի տեղը:Արդեն Լուսինեն հասավ այն կայարանը որտեղ որ պետք է իջներ,փաստորեն տղանել էր իջնում այդ կայարանում:Լուսինեն որ կողմ գնում էր տղան նույն կողմ էր գնում:Լուսինեի մոտ ձևավորվել էր այսպիսի կարծիք թե տղան հետևում է իրեն:Բայց ամենևին էլ տղան Լուսինեին չէր հետևում:
Տղան որը գնում էր Լուսինեի հետքերով,նոր էր ընդունվել համալսարան:Նա եկել էր Միացյալ նահանգներից,որպեսզի սովորել այստեղ:Երբ Լուսինեն հասավ համալսարեն կրկին տեսավ այդ տղային:Նա շտապեց պատմել ընկերուհիներին եղավ միջադեպի մասին:
Աղջիկը այնքան երջանիկ էր որ չէր հասկանում ինչ էր կատարվում իր հետ:Նա մոտեցավ այդ տղային և ասա,ինչու էս ինձ հետևում ես քեզ դու եմ գալիս:Տղան զարմացած հայացքով նայեց աղջկան և ասաց.-What?
Աղջիկը հասկացավ որ տղան հայ չէ,և որոշեց նրան սովորեցնել հայերեն:
Նարանք սկսեցին ավելի հաճախ հանդիպել,տղան սիրահարվել էր Լուսինեի վրա,իսկ Լուսինեն անգամ չէր էլ զգում այդ ամենը:
Նարանք սկեցին հայերեն շփվել,տղայի մոտ բավականին լավ էր ստացվում յուրացնել հայերեը:
Եվ ահա եկավ այն օրը, երբ տղան պետք է լքեր Հայաստանը,նա հրաժեշտ տվեց Լուսինեին և հեռացավ:
Մի օր կրկին Լուսինեն անցնում եր այդ պապիկի կողոքվ,բայց այս անգամ Լուսինեն այլայլված դեմքով էր:Պապիկը մոտեցավ նրան և ասաց.
-Բարև Լուինե ջան դու ինձ հիշում էս:
-Բարև ձեզ այո իհարկե հիշում եմ:
-Ես քեզ տեսա և նկատեցի որ տխուր էս ինչ է պատահել:
Լուսինեն չէր ցանկանում պապիկին ստել քանի որ,պապիկը ժպիտ է պարգևել իրեն:
-Դե պապիկ ջան այսօր ինձ համար շատ տխուր օր է քնի որ իմ համակուրսեցին,այսինքն ամենա լավ ըկները մեկնել է Միացյալ նահանգներ:
-Ոչինչ աղջիկս այսօր կրկին քո օրն է, այսօր ևս մի վարդ է բացվել քո գալուն պես:
Լուսինեն կրկին երջանկանում է, շնորհակալություն հայտնում պապիկին և գնում է համալսարան,մտածելով մի լավ միջադեպի մասին:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1411 | Ավելացրեց: Shush[ok]♥ | Գնահատական: 4.8/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 MILENA • 20:46, 16.12.2012
sat lavner
avatar
2 Shush[ok]♥ • 20:43, 22.12.2012
mersi[color=orange][size=22]
ComForm">
avatar