Հետաքրքիր փաստեր սիրո մասին - 18 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 18 » Հետաքրքիր փաստեր սիրո մասին
21:54
Հետաքրքիր փաստեր սիրո մասին

Սերը առեղծվածային երեւույթ է եւ ավելի հաճելի ու ցանկալի զգացում չկա, երբ սիրում ու սիրված ես։ Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ սիրո մասին, որոնք պետք է իմանալ։ Նռան հյութը կախարդական հատկություններ ունի։ Հենց այս հյութը կարող է «ստիպել» ձեզ գրկել ձեր սիրելին, համբուրել նրան կամ սիրով զբաղվել նրա հետ։ Կինն իրեն սիրված է զգում, եթե նա դեմ առ դեմ խոսում է իր զուգընկերոջ հետ։ Իսկ տղամարդիկ սիրում են կնոջը, եթե նա կողք կողքի աշխատում նրա հետ։ Գաղտնիությունը հաճախ ռոմանտիկ հարաբերությունների ամենակարեւոր տարրեից է։ Երբեմն նման իրավիճակներն անվանում են «Ռոմեոյի եւ Ջուլիետի էֆեկտ», քանի որ դժվարություններն ու խնդիրները ավելի են ամրացնում սերն ու ավելի մեծացնում կիրքը։ Գիտնականները պարզել են, որ եթե առաջին ժամադրության ընթացքում տղամարդը 8,2 վայրկյանից ավել նայում է կնոջ աչքերի մեջ, ապա նա սիրահարված է։ The Police խմբի այցեքարտը՝ «Every Breath You Take» երգը, շատերի համար սիրո օրհներգ է դարձել, որը շատ հաճախ են օգատգործում հարսանեկան արարողությունների ժամանակ։ Երգի հեղինակը՝ Սթինգը, ասում է, որ սա շատ սխալ է, քանի որ նա այս երգը գրել է այն ժամանակ, երբ ամուսնալուծվել է կնոջից։ Համբուրվելիս մարդիկ իրենց գլուխն ավելի հաճախ աջ են թեքում, քան ձախ։ Ամերիկացի հայտնի դերասան Ուեյն Օլվայնը, ով 1977թ-ից 32 տարի կրկնօրինակել է Միքի Մաուսին, 1991թ-ին ամուսնացել է Ռուսի Թեյլորի հետ, ով կրկնօրինակում էր Մինի Մաուսին։ Կրքոտ սիրո համար պատասխանատու է դոֆամին հորմոնը, սիրահարվածության համար՝ սերոտինը, իսկ հանգիստ սիրային կապի համար՝ օքսիտոցինը։ 19-րդ դարի վերջին գերմանացի մի անտառապահ արգելել է դստերը հանդիպել իր ընկերոջ հետ։ Սակայն սիրահար զույգերը սկսել են սիրային նամակներ գրել միմյանց՝ դրանք դնելով կաղնու փչակում։ Տեսնելով այս ամենը՝ անտառապահը թույլ է տալիս, որ դուստրն ամուսնանա իր ըտրայլի հետ։ Այս դեպքից հետո Գերմանիայում նրանք, ովքեր ցանկանում էին ամուսնանալ, սիրային նամակներ էին գրում եւ դնում կաղնու փչակում։ Ծառն անգամ հատուկ փոստային հասցե էր ստացել՝ Bräutigamseiche։ Այսինքն ցանկացողները կարող էին փոստատարի միջոցով ուղարկել իրենց սիրային նամակները, ինչպես նաեւ կարդալ մյուսներին ու պատասխանել դրանց։ Կաղնու ծառի միջոցով մոտ 100 ամուսնություն է գրանցվել։ Կամասուտրայի բնօրինակում սեռական տեսարաններ կարելի է գտնել միայն գրքի հինգերորդ մասում։ Մյուս բոլոր մասերը պատմում են ընտանիքի եւ սիրո մասին։ Սեռական տարբեր դիրքերի մասին նկարագրող տեսարանները ավելացել են 16-17-րդ դարում, երբ Հնդկաստանում իշխանության էին եկել մոնղոլները։


 Նյութի աղբյուր՝ http://news.am/

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1340 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar