Հետաքրքիր փաստեր հանդիպումների մասին - 1 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 1 » Հետաքրքիր փաստեր հանդիպումների մասին
11:38
Հետաքրքիր փաստեր հանդիպումների մասին

Հանդիպում. այս բառ լսելիս շատերն ընկնում են հաճելի ու ռոմանտիկ հիշողությունների գիրկը։ Եվ քանի բոլոր գիտնականները շատ են սիրում ուսումնասիրություններ անցկացնել, նրանք չեն անտեսել նաեւ այս երեւույթը եւ ներկայացրել են հետաքրքիր փաստեր հանդիպումների մասին։ Զույգերը սովորաբար հանդիպում են 6-8 անգամ, մինչեւ պաշտոնապես ընկերություն անելը։ Ծառայողական սիրավեպերը շատ տարածված են, եւ 10 դեպքից 4-ը ամուսնությամբ է ավարտվում։ Տղամարդկանց վանում են մեծ աղմուկ բարձրացնող կանայք։ Հետեւաբար, եթե կինը ցանկանում է ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, ապա նա պետք է հեռանա աղմկոտ մարդկանց շրջանից, որպեսզի հնարավորություն տա, որ տղամարդն իրեն մոտենա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին հանդիպումից հետո հակառակ սեռի ներկայացուցչին կարելի է զանգել 2-4 օրվա ընթացքում, բայց ոչ՝ 4-5 օր հետո։ Իսկ եթե ավելի շուտ զանգեք, սա միգուցե հուսահատ քայլ դիտարկվի։ Սովորաբար մարդիկ բաժանվում են հանդիպելուց 3-5 ամիսներ հետո։ Ծանոթությունների անվճար կայքերում օգտատերերի 10 տոկոսը խաբեբաներ են, ովքեր փորձում են գումար կորզել ծանոթություններից։ Մարդկանց 33 տոկոսը համացանցում ծանոթանում ու հարաբերություններ է սկսում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, 33 տոկոսն հարաբերություններ չի հաստատում, իսկ մյուս 33 տոկոսի դեպքում նրանք հրաժարվում են անգամ ծանոթանալ։ Ըստ կայքերից մեկի անցկացրած հարցումների՝ մասնակիցների 43 տոկոսը կարծում են, որ հանդիպման ժամանակ կարեւոր է թարմ շնչառությունը, 17 տոկոսը՝ ոճային հագուստը, 15տոկոսը՝ հաճելի բույրը, 14 տոկոսը՝ խնամված մաշկը, 10 տոկոսը՝ գեղեցիկ սանրվածքը։ Տղամարդկանց 40 տոկոսը առաջին հանդիպման ժամանակ իրեն շատ անվստահ է զգում։ Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցը, համալսարանն ու սրճարանը հարմար վայրեր են սիրախաղեր սկսելու համար։ Անհարմար տեղեր են համարվում ռեստորանն ու թատրոնը։ Կնոջ դեմքի պզուկները, չհարդարված եղունգները, չխնամված տեսքը, մետեորիզմը, ատամների բացակայությունը, տհաճ հոտը եւ «անտեղին ակնոցները» վանում են տղամարդկանց։ Հանդիպման ժամանակ տղամարդը 55 տոկոսով ուշադրություն է դարձնում կնոջ արտաքին տեսքին ու մարմնի լեզվին, 38 տոկոսը՝ նրա շարժուձեւին, եւ միայն 7 տոկոսն է կարեւորություն տալիս, թե ինչ է խոսում կինը։ Եթե կինը չի հավանել տղամարդուն, ապա նա անպայման ցույց է տալիս դա. եթե նա կեղծ ժպտում է (կամ ընդհանրապես չի ժպտում), խուսափում է շփումից ու հարցերին պատասխանելուց, խոսելիս նայում է իր ժամացույցին կամ անտարբեր հայացքով է դիմացինին լսում, ապա զրուցակիցը հետաքրքիր չէ նրա համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ սիրահարվում են 3-րդ հանդիպումից հետո, իսկ կանայք՝ 14-րդ։ Սովորաբար նրանք, ովքեր երկրորդ հանդիպման ժամանակ համբուրվում են, 4-6 –րդի ժամանակ սեքսով են զբաղվում։ Կանանց հինգ տեսակ, ումից խուսափում են տղամարդիկ՝ մշտապես սեթեւեթող, կայանք, ովքեր շատ վաղ են ցանկանում ամուսնանալ, զվարճանալ սիրող կանայք, շատախոս եւ շուտ խուճապի մատնվող կանանց։ Հանդիպման ժամանակ տարածված չորս սխալ՝ ուշացում, շատախոսություն, անցյալ հարաբերությունների հիշատակում, փութաջանություն։ Տղամարդիկ ամենից շատ վախենում են, որ կինը կկանգնի իր եւ ընկերների միջեւ եւ թույլ չի տա իր ժամանակն անցկացնել նրանց հետ՝ մշտական ուշադրություն պահանջելով իր անձի նկատմամբ։ Մարդկանց դուր են գալիս գաղտնիքներն ու առեղծվածային լինելը։ Հետեւաբար պետք չէ առաջին հանդիպումների ժամանակ շատ անկեղծ ու «հասանելի» լինել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երջանկությունը վարակիչ է, եւ զուգընկերները չեն կարող մոռանալ երջանիկ մարդկանց։ Իսկ բացասական տրամադրությունը վանում է եւ տղամարդկանց, եւ կանանց։


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 811 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar