Հետաքրքիր փաստեր գինու մասին - 25 Նոյեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 25 » Հետաքրքիր փաստեր գինու մասին
10:44
Հետաքրքիր փաստեր գինու մասին

Գինի օգտագործողները գիտեն մի պարզ ճշմարտություն, որ կարմիր գինին խմում են կարմիր մսից ուտելիքների, իսկ սպիտակը` թռչնամսի, ձկնեղենի և խոզի մսից որոշ ուտեստների հետ: Վարդագույնը գինին լայն տարածում չունի: Գիտնականները գտել են կարմիր գինու օգտակարության գաղտնիքը` պարզելով, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա: Իր բուժիչ հատկություններով այն պարտական է ռեսվերատրոլին, որը, ըստ մասնագետների համոզման, կօգնի ստանալ նոր դեղամիջոցներ շաքարախտի, թուլամտության դեմ: Դրանում պարունակվող բնական միացությունները բարելավում են սրտի աշխատանքը, բարձրացնում են մկանային ուժը եւ աշխատունակությունը: Կարմիր գինիները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն` 16-18 աստիճան, իսկ սպիտակ գինիները մատուցում են սառեցված: Կոնկրետ ջերմաստիճան չկա. դա կախված է գինու տեսակից: Յուրաքանչյուր գինի պահպանման անհատական տարիք ունի, սակայն «շարքային»` էժան կամ միջին գնով գինիների պահպանման ժամկետը չի կարող գերազանցել 5 տարին: Սպիտակ գինիները ավելի կարճ պահպանման ժամկետ ունեն, քան կարմիրները( բացառությամբ թանկարժեք սպիտակների): Սիլիկոնե կամ պտուտակավոր խցանով գինիները կարելի է պահպանել 2-3 տարի:


 imgyumri.com

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 678 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar