Հետաքրքիր փաստեր - 14 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 14 » Հետաքրքիր փաստեր
18:06
Հետաքրքիր փաստեր

  • Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:
  • Մեր մաշկի 95 տոկոսը ծածկված է մազերով:
  • Երեխայի առաջին մազիկները հայտնվում են դեռևս մոր որովայնում` հղիության 4-5-րդ ամսում:
  • Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:
  • Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:
  • Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի:
  • Կանայք ավելի հազվադեպ են ճաղատանում,քանի որ նրանց մազերի արմատները մաշկի մեջ 2 մմ ավելի խոր են գտնվում, քան տղամարդկանց:
  • Տարեցտարի մազերը դառնում են ավելի կարճ ու նոսր: Օրական մարդը կորցնում է 60-100 մազ:
  • Շիկակարմիրներն ունեն ամենախիտ մազերը,սակայն դրանք ավելի քիչ են, քան մյուսներինը:
  • Ամենաշատ մազերն ունեն շիկահերները` մոտ 150 հազար:
  • Սևամորթների մազերը ամենահաստն են. դրանք կարող են 3 անգամ հաստ լինել բաց գույնի մազերից:
  • Մազերը կլանում են խոնավությունը. դա պայմանավորված է նրանց կառուցվածքով: Նրանք կարող են նաև կուտակել որոշ նյութեր, ինչը թույլ է տալիս մազերն օգտագործել, ասենք, հանցագործությունները հետաքննելիս: Եթե մարդուն, ենթադրենք, թունավորել են մկնդեղով, նրա հետքերն անպայման կմնան մազերում:
  • Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը: Լվանալու համար ամենալավը 40–45օC ջերմաստիճանի ջուրն է: Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ:
  • Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով: Ցանկալի է մազաթափության դեպքում օգտագործել նոսր ատամներով սանր:
  • Մազը հնարավոր է ձգել նրա երկարության 1/5-ի չափով,և դրանից հետո այն վերադառնում է իր նախնական դիրքին: Մազերն ամրությամբ համեմատելի են ալյումինի հետ և ընդունակ են դիմանալու 100-200 գ ծանրությանը:
  • Մազերն օրական աճում են միջինը 0,33 մմ-ով: Տարեկան դա մոտ 12 սմ է: Եթե մենք չկտրեինք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենայինք 7,5 – 8 -մետրանոց հյուսեր:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1164 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 4.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 lusine • 13:14, 15.07.2012
xd xd xd xd xd xd
avatar
2 ANJELIKA • 22:15, 15.07.2012
xd
avatar
3 Nar • 14:03, 20.07.2012
xd xd xd 6 6 6 6 6 6
ComForm">
avatar