Տղամարդիկ կարող են լինել ամուսնացած, կամ ոչ, կոպիտ կամ հակառակը` քնքուշ, սակայն կան այնպիսի հատկանիշներ, որոնք ընդհանուր են գրեթե բոլոր տղամարդկանց դեպքում: Ամերիկացի գիտնականներն առանձնացրել են մի քանի հատկություններ, որոնք, ըստ նրանց, բնորոշ է տղամարդկանց մեծ մասին: Տղամարդկանց մեծ մասը մինչև լուրջ ամուսնական քայլ կատարելը հարաբերություններ է ունենում 3-4 աղջիկների հետ: Իսկ այն պատմությունները, որ կյանքի ընթացքում հարյուրավոր կանանց հետ են հարաբերվել, պարզապես միֆ է: Չամուսնացած տղամարդկանց մեծ մասը ապրում է ծնողների հետ մինչև 27-28 տարեկան դառնալը: Տղամարդիկ ամենանից շատ վախենում են տառապել իմպոտենցիայով և ճաղատությամբ: Ի դեպ, տղամարդկանց մարմնի ջերմաստիճանը բարձր է կանանց մարմնի ջերմաստիճանից: Ինտերնետային խանութներից օգտվողները մեծ մասամբ կանացի ներքնազգեստ գնող տղամարդիկ են: