Հետաքրքիր փաստեր պատմությունից - 21 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 21 » Հետաքրքիր փաստեր պատմությունից
21:38
Հետաքրքիր փաստեր պատմությունից

Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժշկի ձեռքերը կտրում էին:

Հին կելտերը կռվում սարսափելի էին: Նրանք ոչ մի հագուստ չէին հագնում և կապույտ էին ներկվում: Այս տեսարանն արդեն իսկ սարսափ էր առաջացնում հակառակորդի մոտ:

Պարսկական բանակը ժամանակին շատ հզոր ուժ էր: Բանակի հրամանատար Քսերքսը նախընտրում էր ճաշել իր 15 հազարանոց բանակի հետ: Որպեսզի կերակրեն նման ահռելի քանակի մարդկանց, քաղաքները ստիպված էին ծախսել ժամանակակից 100 միլիոն դոլարի չափ գումար:

16-րդ դարում Չինաստանում ինքնասպանության ամենատարածված մեթոդը մեկ կիլոգրամ աղ ուտելն էր:

Քավության նոխազը լրիվ իրական պաշտոն էր: Այսպես էին անվանում այն երեխային, ով դասերի ընթացքում նստում էր թագաժառանգի կողքին: Եթե արքայազնը սխալ պատասխան էր տալիս, նրա փոխարեն հարվածում էին հենց տղային:

Հին ժամանակներում նավաստիները ձգտում էին գոնե մեկ ոսկի ատամ ունենալ: Իսկ գիտե՞ք ինչի համար: Սև օրվա համար, եթե հարազատները թաղման փող չունենային:

Ծխնելույզ մաքրողները լողանում էին տարին երեք անգամ` գարնանը, աշնանը և Սուրբ Ծննդին:

Վաշինգթոնի բանտերից մեկում ութ տարի շարունակ բանտարկված էր մի շուն… քանի որ նա փորձել էր պարզապես կծել…

18-րդ դարում շոտլանդական կիսաշրջազգեստ կրելու դեպքում մահապատժի էին ենթարկում:

Վասկո դա Գաման Հնդկաստանից վերադառնալիս իր հետ բազմաթիվ համեմունքներ էր վերցրել, հատկապես սև պղպեղ: Եկամուտը կազմեց 6000%: Դրանից հետո Հնդկաստանից Պորտուգալիս ներմուծվող ապրանքի 95%-ը սև պղպեղ էր:

Սպարտանցի տղաները բանակային ծառայության մեջ էին մտնում յոթ տարեկանից: Երբեմն տղաները չէին դիմանում ճնշմանն ու մահանում էին: Քսան տարեկանում` 13 տարվա ուսուցումից հետո, նրանք զինվորական էին դառնում: Նրանք ծառայում էին մինչև 60 տարեկանը:

Հնդկաստանում պլաստիկ վիրաբուժությունը զարգացած էր դեռ մ.թ.ա. 6-րդ դարում: Հիմնականում կատարում էին քթի վիրահատություն:

Զորավար Ալեքսանդր Մակեդոնացին դեմքով ճանաչել է իր գնդի 30 000 զինվորներին:

Հույն փիլիսոփա Անախարսիսը բաժանում էր մարդկանց 3 խմբի, նրանք ովքեր մահացել են,
նրանք ովքեր կենդանի են, և նրանք ովքեր ծովում նավարկում են:

Հնդկացի մայաները ծովախոզուկներից շատ համեղ միս և չտեսնված մորթի են ստացել:

Xv-րդ դարում համարվում էր, որ կարմիր գույնը բուժիչ է: Հիվանդներին կարմիր հագուստ էին հագցնում և շրջապատում էին նրանց կարմիր գույնով:

Ծայրահեղ աղքատության մեջ՝ օրական մինչև ԱՄՆ $1.25-ով ապրող մարդկանց թիվը 1990 թ.-ին կազմող 1.8 միլիարդից նվազել է մինչև 1.4 միլիարդ՝ 2005 թ.-ին: Զարգացող երկրներում ծայրահեղ աղքատների մասնաբաժինը նշված ժամանակաշրջանում նվազել է բնակչության 46 տոկոսից մինչև 27 տոկոսը:
2005թ.-ին աշխարհի զարգացող հատվածում մինչև հինգ տարեկան յուրաքանչյուր չորս երեխայից մեկը թերքաշ էր, մինչդեռ 1990 թ.-ին այս ցուցանիշը եղել է յուրաքանչյուր երեքից մեկը: Թեև սովի մատնված բնակչության մասնաբաժինը 1990 թ.-ից ի վեր կրճատվել է հաջողություն հիմնականում գրանցվել է Ասիայում, հատկապես Արևելյան Ասիայում, սակայն բնակչության աճի պայմաններում սովի մատնված մարդկանց բացարձակ թիվն աճել է՝ 815 միլիոնից հասնելով 925 միլիոնի:

Աշխարհի ամենաաղքատ երկրներում բազմաթիվ ընտանիքներ արդեն իսկ իրենց եկամտի կեսից ավելի ծախսում են սննդի վրա: 2010 թ.-ից ի վեր, սննդամթերքի գների աճի պատճառով, ևս 44 միլիոն մարդ է հայտնվել աղքատության շեմից՝ օրական ԱՄՆ $1.25-ից ներքև: Արևելյան Ասիայում աղքատության մակարդակը 1990 թ.-ի 60 տոկոսից իջել է մինչև 20 տոկոս: Աշխարհում աճում է հարստության բաշխման անհավասարությունը: 1960 թ.-ին աշխարհի ամենահարուստ 20 տոկոսը տիրապետում էր աշխարհի բոլոր եկամուտների 70 տոկոսին: 2005 թ.-ին, Համաշխարհային բանկի տվյալներով, այդ մասնաբաժինն աճել է մինչև 77 տոկոս:

Աշխարհում կա գրել-կարդալ չիմացող 776 միլիոն չափահաս, որոնց երկու երրորդը կանայք են: Կանայք կատարում են աշխարհի աշխատանքի մոտ երկու երրորդը և արտադրում են աշխարհի սննդի կեսը, սակայն վաստակում են աշխարհի եկամտի ընդամենը 10 տոկոսը և տիրապետում են աշխարհի գույքի ընդամենը 1 տոկոսին: Այն պատճառով, որ մարդիկ նախընտրում են տղա երեխա ունենալ, սեռով պայմանավորված աբորտների և նորածին աղջիկներին անուշադրության մատնելու հետևանքով ողջ աշխարհում «անհետանում» է ավելի քան 134 միլիոն կին:

Հղիության բարդություններից կամ ծննդաբերության ժամանակ ամեն տարի մահանում է ավելի քան 350,000 կին՝ յուրաքանչյուր 90 վայրկյանը մեկ: Այս մահերի 99 տոկոսը գրանցվում է զարգացող երկրներում: Զարգացած երկրներում 15-49 տարեկան կանանց մահվան և հաշմանդամության առաջին պատճառը վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներն են:

Կանանց մինչև 70 տոկոսն իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության: Գենդերային բռնության արդյունքում մահանում կամ հաշմանդամ է դառնում այնքան կին, որքան քաղցկեղի արդյունքում: Աշխարհում ավելի քան 101 միլիոն դպրոցահասակ երեխաներ չեն հաճախում դպրոց և նրանց կեսից ավելին աղջիկներն են:

Աշխարհում 1.2 միլիարդ մարդ 10-19 տարեկան է. նրանք են լինելու հաջորդ սերնդի ծնողները և նրանց 88 տոկոսն ապրում է զարգացող երկրներում: Աշխատուժում ներգրավված 620 միլիոն երիտասարդ մարդկանցից 81 միլիոնը կամ 13 տոկոսը 2009 թ-ի ավարտին մատնված էր անգործության: Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է աշխարհում չափահասների գործազրկության միջին մակարդակը:

ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի մոտ 40 տոկոսը տեղ է գտնում 15-24 տարեկան երիտասարդ մարդկանց մոտ: Այս տարիքային խմբում տղաների ընդամենը 40 տոկոսը և աղջիկների ընդամենը 38 տոկոսն է տիրապետում ՄԻԱՎ փոխանցման վերաբերյալ ստույգ տեղեկությունների:

Կյանքի միջին տևողությունը հասել է երբևէ եղած ամենաբարձր ցուցանիշին՝ 69 տարեկան (67՝ տղամարդկանց, 71՝ կանանց համար): Սակայն տարածաշրջանների միջև տարբերություններն ահռելի են՝ ենթասահարային Աֆրիկայում՝ 54 (53՝ տղամարդկանց համար, 55՝ կանանց), Հյուսիսային Եվրոպայում՝ 80 (77՝ տղամարդկանց համար, 82՝ կանանց):


 

Բաժին: Facebook.com | Դիտումներ: 1070 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.4/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar