Հետաքրքիր փաստեր ամեն ինչի մասին - 15 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 15 » Հետաքրքիր փաստեր ամեն ինչի մասին
15:47
Հետաքրքիր փաստեր ամեն ինչի մասին
Հեռուստացույցի հեռակառավարման վահանակի մեծության սարքավորումը ուղղվում է դեպի ուսը, որի մաշկի տակ ինսուլին պարունակող փոքրագույն իմպլանտ է տեղադրված, որը կարող է պահել ինսուլինը տաս օր: Երբ ձայնային ալիքները հասնում են իմպլանտին, այն ոչ մեծ քանակությամբ ինսուլին է ձերբազատում, որն էլ ներծծվում է արյան մեջ: Երբ այդ սարքն անջատված է, սարքի մակերեսի մասնիկները հերմետիկորեն փակվում են, եւ ինսուլինը մնում է ներսում: Մկների վրա փորձարկված մեթոդը վերջին հաշվով կարող է նշանակել, որ շաքարախտով հիվանդներն այլեւս ստիպված չեն լինի օրական չորս անգամ հորմոն ներմուծել։ 1-ին տիպի շաքարախտը տարածված է երիտասարդների շրջանում, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում ինսուլինի ամենօրյա ներարկումների կարիք ունեն: 2-րդ տիպը, որն ավելի շատ մեծ տարիքում է առաջանում, հիմնականում կապված է քիչ շարժուն կենսակերպի հետ: Այս հիվանդները բուժվում են հաբերի միջոցով, բայց վերջին հաշվով նրանք նույնպես ներարկումների կարիք են ունենում, հաղորդում է Daily Mail-ը: Շաքարախտի մանկական հետազոտական հիմնադրամի բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Ադդինգթոնը ասել է, որ «1տիպի շաքարային դիաբետ» ախտորոշումով հնգամյա երեխան, մինչեւ 18 տարին լրանալը, ստանում է ինսուլինի 19.000 ներարկում եւ նրա մատը 50.000 անգամ ծակում են՝ արյան անալիզի համար: Գիտնականները փնտրում են առանց ասեղի ինսուլինը արյան շրջանառություն ներմուծման եղանակներ: Ոմանք մշակում են ինսուլինային հաբեր, այն ժամանակ, երբ 2006 եւ 2008 թթ. Մեծ Բրիտանիայում հասանելի ինհալյատորները վատ վաճառքի պատճառով դուրս են մղվում: Առաջարկված մեթոդը կարող է այլընտրանքային լուծում լինել: Առաջին հերթին, հեռախոսի սիմ քարտի մեծության փոքր կլոր իմպլանտները մաշկի տակ են ներմուծվում տեղային ազգայացմամբ: Հազարավոր նանոմասնիկներից յուրաքանչյուրի մեջ պարունակվում է ինսուլինի ոչ մեծ քանակություն: Երբ հիվանդները ինսուլինի կարիք ունեն, նրանք հեռակառավարման վահանակը պահում են անիմջապես իմպլանտի դիմաց եւ 30 վայրկյանի ընթացքում սեղմում են կոճակը: Ձայնային ալիքները տատանում են մասնիկները, եւ այդ ժամանակ ինսուլին է ձերբազատվում: Բուժումը իրականացնում են Հյուսիսային Կարոլինա նահանգի Համալսարանի գիտնականները:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 754 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar