Հետաքրքիր հոգեբանական թեստ. Պատկերացրեք, որ … - 10 Հուլիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Հետաքրքիր հոգեբանական թեստ. Պատկերացրեք, որ …
22:25
Հետաքրքիր հոգեբանական թեստ. Պատկերացրեք, որ …

Այս թեստն անցնելու համար հարկավոր չի ո՛չ թուղթ, ո՛չ գրիչ, ո՛չ թվերի գումարում-հանում և ոչ էլ ստանդարտ պատասխաններց մեկն ընտրելու անհրաժեշտություն: Ուղղակի հարմարավետ տեղավորվեք, շատ հանգիստ, ուշադիր կարդացեք այն, ինչ գրված է և ասեք (պատկերացրեք, ինչ առաջինը ձեր միտքը գա, որքան էլ անսովոր լինի միտքը):

Սկսեցինք.
  1. Պատկերացրեք, որ զբոսնում եք անտառում: Նկարագրե՛ք անտառը. արդյոք արևը փայլու՞մ է, Դուք քայլում եք կածանո՞վ, թե՞ թավուտով, Ձեզ լա՞վ եք զգում:
  2. Դեպի Ձեզ է վազում մի ձի: Ինչպիսի՞ն է այն, ինչպե՞ս է իրեն պահում: Նրան կմոտենա՞ք, կշոյե՞ք…
  3. Շարունակում եք գնալ և խոտերի մեջ մի բանալի եք գտնում: Ինչպիսի՞ն է այն: Կողքո՞վ կանցնեք, թե՞ կվերցնեք: Կուրխանա՞ք:
  4. Առջևում աղբյուր է: Այն Ձեզ դու՞ր է գալիս: Կխմե՞ք նրա ջուրը, կլվացվե՞ք: Կնստե՞ք մոտը: Կհանգստանա՞ք:
  5. Շարժվում եք առաջ և կանգնում մի դարպասի առջև: Ինչի՞ց է պատրաստված, բա՞րձր է, թե՞ ցածր:
  6. Դուք պետք է անցնեք դարպասի վրայով: Ինչպե՞ս կանեք: Հե՞շտ կլինի անցնելը:
  7. Նկատում եք մի որջ: Մե՞ծ է, թե՞ փոքր: Նե՞րս կնայեք: Ձեզ հետաքրքի՞ր է, թե ով է փորել որջը:
  8. Դուրս եք գալիս գետափ: Հստակ պատկերացրեք ջրի մաքրությունը, հատակը, հոսանքի արագությունը: Հատակին քարե՞ր կան: Ինչպե՞ս կանցնեք մյուս ափ:
  9. Գետն անցնում եք և տեսնում մի տուն: Ի՞նչ չափի է, ինչպիսի՞ն է:
  10. Դռան վրա ցուցանակ կա. գրված է, որ տունը… Ձերն է: Ցուցանակն ինչի՞ց է պատրաստված և ի՞նչ է գրված:
  11. Բացում եք դուռը և մտնում տուն: Հարմարավե՞տ է: Մաքու՞ր է, թե՞ թափթփված:
  12. Քանի՞ սենյակ կա: Ի՞նչ սենյակներ են. նկարագրե՛ք:
  13. Բարձրացե՛ք ձեղնահարկ: Ի՞նչ կա, կարգուկանո՞ն է, թե՞ աղբ է հավաքված:
  14. Դուրս եք գալիս տնից: Բլրի հետևում երևում է ծովը: Հանգի՞ստ է, թե՞ փոթորկուն, արևը փայլու՞մ է:
  15. Ծովի վերևում թռչում են ճայերը: Բա՞րձր են, թե՞ ցածր: Մո՞տ են, թե՞ հեռու: Ձայները լսու՞մ եք: Ի՞նչ զգացումներ են նրանք առաջացնում Ձեր մեջ:
  16. Տեսնում եք մի նավ: Ինչպիսի՞ն է, հեռու՞ է ափից, կարո՞ղ եք նրան հասնել, կփորձե՞ք հասնել:

Արդյունքները

Անտառը Ձեր մանկության խորհրդանշական արտացոլումն է: Որքան լավ եք զգում անտառում, այնքան լավ հիշողություններ ունեք: Եթե այն մռայլ էր, ապա դժվար մանկությունն ազդում է Ձեր կյանքի վրա:

Ձին սիրո սեքսուալ տեսանկյունն է: Եթե այս կենդանուն դիպչում եք, ապա անկողնում նույնքան ազատ եք:

Բանալին Ձեր վերաբերմունքն է ամենայն նորի հանդեպ: Եթե վերցրեցիք այն ուրախացած, ապա պատրաստ եք փոփոխությունների:

Աղբյուրի մոտ հանգստանալու և ջուր խմելու ցանկությունը ցույց է տալիս, որ պատրաստ եք սիրելու: Որքան մաքուր, գեղեցիկ է այն, այդպիսին էլ Դուք պատկերացնում եք սերը:

Ծովը սիրո հուզական կողմն է: Նրա խաղաղ լինելու աստիճանից դատեք՝ Ձեզ ճակատագրական կի՞րք է պետք, թե՞ հանգիստ սեր:

Գետը Ձեր կյանքի ընթացքն է: Հիշե՛ք հոսանքի արագությունը, ջրի մաքրությունը: Հատակի քարերը խորհրդանշում են մանկուց անցած դժվարությունները:

Դարպասը խոչընդոտներն են, որ կան կյանքում: Հիշե՛ք նրա չափը:

Որջը ծածուկ վտանգի Ձեր ընկալումն է: Եթե մտել եք այնտես, ապա կամ անմիտ եք, կամ շատ հետաքրքրասեր:

Տունը Դուք ինքներդ եք: Որքան այն Ձեզ դուր է գալիս, այնքան Դուք Ձեզ հետ լավ եք զգում:

Ցուցանակը պատմում է, թե Ձեր մասին ինչ եք մտածում: Ձեր տեսած սենյակները կյանքի կարևոր ոլորտներն են: Որտեղ լավ եք զգում, կարգին է ամեն ինչ: Եթե անկարգություն կա սենյակում, ուրեմն կյանքի այդ մասում էլ մի բան վատ է:

Ձեղնահարկը կրթվածության, կուլտուրայի, օժտվածության տեղն է: Եթե այնտեղ անկարգ վիճակ է, ուրեմն չգիտեք՝ ինչու եք դիպլոմ ստացել:

Ճայերը հարազատներն են: Պետք է որ շատ լինեն և զարդարեն տեսարանը: Իսկ եթե ճչում են և թևերով հարվածում, ուրեմն Ձեր հարազատների հետ պարզելու հարաբերություններ ունեք: Եթե ճայեր չկան, միայնության ահազանգ է:

Նավը Ձեր այսօրվա երազանքն է: Թե ինչքան է գեղեցիկ ու հասանելի, այն դատեք նավի տեսքից:

Գետն ու դարպասն անցնելու ձևը ցույց են տալիս, թե ինչպես եք հաղթահարում խոչընդոտները: Եթե անկեղծ եք պատասխանել, ապա երկու դեպքում էլ նույն ձևով եք անցել: Եթե պատկերացրել եք կամուրջ, նավակ, օգնական, ուրեմն Ձեր հույսը Ձեզ վրա չեք դնում:



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1403 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar