Հետաքրքիր Է իմանալ... - 2 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 2 » Հետաքրքիր Է իմանալ...
17:15
Հետաքրքիր Է իմանալ...

Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին...

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 876 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar