Առողջ սննդի բնագավառի բրիտանացի գիտնականները սահմանել են, թե որ սննդամթերքներն են բարելավում քունը, իսկ որոնք են խանգարում քնել:Փորձագետների կարծիքով՝ անքնությունից խուսափելու համար ընթրիքի ժամանակ հարկավոր է կաթ խմել, ինչպես նաև բանան, մեղր և միս ուտել:Այս բոլոր մթերքները պարունակում են տրիպտոֆան, որը լավացնում եմ էմոցիոնալ տրամադրվածությունը և նպաստում է թուլացմանը:Բացի այդ, գիտնականները խորհուրդ են տալիդ ընթրել ածխաջրերով հարուստ սննդով: Նման ածխաջրեր կան կրեկերներում, մյուսլիում և չրերում:Ինչ վերաբերում է սննդին, որն անքնություն է առաջացնում, ապա դրանց թվում են յուղոտ և կծու ճաշատեսակները, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքները: