Հայտնի է տարվա լավագույն երգչուհու և երգչի անունը:
Երեկ կայացավ «Ազգային
երաժշտական մրցանակաբաշխություն Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն
2012» -ը:«Տարվա լավագույն երգչուհի» ճանաչվեց Սոնա Շահեգլդյանը, իսկ
«Լավագույն երգիչ»` Էրիկը:Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ալ.
Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի
դահլիճում:Մի քանի ժամ տևած մրցանակաբաշխությանը ներկայացված էր 15
անվանակարգ եւ 16 հատուկ մրցանակ:«Տարվա հայտնություն» անվանակարգում
հաղթող ճանաչվեց Նարինե Դովլաթյանը, «Կատարողական արվեստի տարվա
հայտնություն»` Նարեկ Հախնազարյանը, «Լավագույն տեսահոլովակ» ճանաչվեց
Սիրուշոյի «I like it» երգը, որի ռեժիսորն է Ժոռ Մելոյանը, «Լավագույն
ալբոմ»՝ «Դորիանս» ռոք խմբի FLY ալբոմը, «Լավագույն դուետ»՝ Լիլիթ
Հովհաննիսյանը եւ Միհրան Ծառուկյանը, «Լավագույն ջազ նախագիծ»` «Կատուներ»
խումբը, «Լավագույն ռադիոնախագիծ»՝ Time out հաղորդաշարը:«Լավագույն
ժողովրդական համույթ» ճանաչվեց Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի
անսամբլը, «Լավագույն ռոք խումբ»՝ The beautified project-ը, «Լավագույն
դասական ալբոմ»՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը», «Լավագույն Սաունդտրեք»՝
Արտո Թունջբոյաջյանի՝ «Ալաբալանիցան», «Տարվա հիթ»՝ Գոհար համույթի
«Պապենական Կիլիկիան»: