Հայրենասեր տղան - 23 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 23 » Հայրենասեր տղան
22:20
Հայրենասեր տղան

Շուտ մեծանամ,
Զինվոր դառնամ,
Լավ ծառայեմ,
Հայրենիքս ես պաշտպանեմ։

Մասիս սարը ես գրավեմ,
Հայաստանին ուրախացնեմ։
Արաքս գետն էլ մերը դարձնեմ,
Մեր հողերը ամբողջացնեմ։

Շուտ մեծանամ,
Զինվոր դառնամ,
Հայրենիքս հզորացնեմ։

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Աշնանային պայծառ օր էր… Երիտասարդ կինը ծանր-ծանր քայլում էր այգով։ Նրան
մոտեցավ մի տատիկ և ասաց.
-Բարով-խերով ծննդաբերես, աղջի՛կս, մի ղոչ տղա, հայրենիքի զինվոր լույս աշխարհ բերես…
Բերկրանքից թպրտաց աղջկա սիրտը։

Սեպտեմբերի մեկն էր: Երիտասարդ կինը տղային տանում էր դպրոց: Ճանապարհին հարեւանը բարեմաղթանքներով կտրեց նրանց ճանապարհը.
-Լա՛վ սովորես, լա՛վ մարդ դառնաս։
-Ես զինվոր եմ դառնալու,- նեղացած պատասխանեց փոքրիկ տղան։
Մոր սիրտը նորից բերկրանքից թպրտաց:
♦♦♦
Աշուն էր: Զորակոչ։ Տասնութամյա պատանին բանակ էր գնում։
Այդ պահին նորից բերկրանքից թպրտաց մոր սիրտը։
Նրա աչքի առաջ հայտնվեցին բոլոր հայ զինվորները` Հայկ Նահապետը, Վարդան Մամիկոնյանը, Անդրանիկ Օզանյանը, Հովհաննես Բաղրամյանը, Վազգեն Սարգսյանը…
Որքան շա՜տ էին նրանք…
Մայրը սթափվեց, հավաքեց իրեն ու հպարտությամբ ասաց.
-Գնա՛, որդի՛ս, պաշտպանի՛ր քո հայրենիքի սահմանները: Գնա՛, որ հայ փոքրիկը հանգիստ քնի: Գնա՛, որ հայ մայրը միայն ուրախությունից լաց լինի: Գնա՛, որ հայոց երկնքում միայն հրավառության թնդանոթի ձայնը լսվի: Գնա՛, որ հայոց առավոտները խաղաղ բացվեն:
Աստված քեզ պահապան, հա՛յ զինվոր, թող Աստծո աջը ու մորդ սիրտը միշտ պաշտպանեն քեզ ու քեզ հետ լինեն:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1048 | Ավելացրեց: nazeli | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Eder • 06:36, 18.05.2012
This is a neat sumamry. Thanks for sharing!
ComForm">
avatar