Հայկական տարազներ - 11 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 11 » Հայկական տարազներ
15:48
Հայկական տարազներ

Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային,, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խարհրդանիշ: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը: Այժմ ՀՀ պատմության թանգարանում առկա է առանձին բաժին, որտեղ ներկայացված են 18-19-րդ դարերի շուրջ 200 տեսակի հայկական տարազներ, տարազի , զարդաքանդակի առանձին մասեր, զարդանքի առարկաներ ու զարդեր, ասեղնագործության նմուշներ: Հայաստանի տարածքում հնում գործածվող տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված պատկերներից և գրավոր աղբյուրներից: Մ.թ.ա. IX-VI դդ. հուշարձաններում (որմնանկարներ, արձաններ, բարձրաքանդակներ, կնիքներ, սաղավարտներ, վահաններ և այլն) պահպանվել են բնակչության բազմազան շերտերի (բարձր խավ, զինվորականներ, քրմեր, հասարակ ժողովուրդ) տարազների պատկերներ: Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիատկությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Տարազային համալիրն իրականացնում է տարբեր գործառույթներ՝ սոցիալական, սեռատարիքային, գեղագիտական, ծիսահրամայական, էրոտիկ և այլն: Մարդկանց պաշտպանելով ցրտից կամ շոգից՝ հագուստը կատարել է գործնական ֆունկցիա, մարմինը զարդարելով՝ ձեռք է բերել գեղագիտական նշանակություն: Գեղագիտական և էրոտիկ ֆունկցիաները շատ կարև դեր են խաղացել տարազի համալիրում՝ հիմնականում միտում ունենալով գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուտին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 3096 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar